June 6, 2023

Ինչպես Իրանում սկիզբ առան հակակառավարական ցույցերն ու ուր են դրանք տանում. The Guardian-ի անդրադարձը (լուսանկարներ)

Իրանում արդեն մի քանի օր է, ինչ չեն հանդարտվում 2009թ. ի վեր ամենախոշոր հակակառավարական ցույցերը, որոնք խլել են 20-ից ավելի մարդու կյանք: Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև Արևմուտքն ու մուսուլմանական աշխարհը: Մի քանի օր առաջ սկիզբ առած, սակայն սրընթաց տարածված ցույցերին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը՝ ներկայացնելով հետագա զարգացումների իր տեսլականը:

Ինչպես սկսվեցին ցույցերը

Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 28-ին՝ հարաբերականորեն փոքր ցույցից, որը կազմակերպվել էր Իրանի 2-րդ ամենամեծ քաղաքում՝ Մաշհադում: Այնուհետև բողոքի ալիքը տարածվեց երկրով մեկ: Սկզբում իշխանություններն ընդվզման համար մեղադրում էին  նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր մրցակցին՝ Էբրահիմ Ռաիսին:

 

Картинки по запросу iran protests 2017

 

Ովքեր են ցուցարարները

Նրանց մեծ մասն աշխատավոր դասի ներկայացուցիչներ են՝ հիմնականում մինչև 30 տարեկան երիտասարդներ, որոնք բողոքում են արևմտյան պատժամիջոցների հետևանքով զգալի թուլացած իրանական տնտեսությունից: Չնայած, որ Ռոհանին խոստացել էր, որ 2015թ Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի շրջանակում արևմտյան պատժամիջոցների մասնակի չեղարկումից հետո շարքային իրանցիները միանշանակ ավելի բարեկեցիկ կյանքով կապրեն, այնուհանդերձ այդ խոստումը կյանքի չկոչվեց: Հայտնի է, որ երկրում գործազրկության մակարդակը բավական բարձր է, երիտասարդների շրջանում այն կազմում է 40%: Բացի այդ, վերջին շրջանում կիսով չափ բարձրացել է առաջին օգտագործման մթերքների գինը:

 

Картинки по запросу iran protests 2017

Ինչ կոչեր են անում ցուցարարներն ու ում են մեղադրում

Չնայած որ ամեն ինչ սկսվեց տնտեսական վիճակի վերաբերյալ առկա դժգոհությունից, սակայն կարճ ժամանակում ցույցերը տեղափոխվեցին քաղաքական հարթակ: Ցուցարարաները պահանջում են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյի, իշխող վարչակազմի հրաժարականը: Ցուցարարների մեջ մեծ թիվ են կազմում նաև նրանք, ովքեր երկրում միապետությունը վերականգնելու կոչ են անում: Բողոքի ելած իրանցիները քննադատում են երկրի վարած արտաքին քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է Իրանի, սեփական ժողովրդի, այլ ոչ թե Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստինի մասին մտածեն:

 

Картинки по запросу iran protests 2017

 

Ինչպես են իշխանություններն արձագանքում ցույցերին

Առաջին օրերին իշխանությունները լուռ էին, սակայն ցույցերի տարածման ու նախագահ Ռոհանիի՝ հանրային ընդվզումը հանդարտեցնել չկարողանալու ֆոնին, անվտանգության ծառայության ուժերը կոշտ վարքագիծ դրսևորեցին: Դրա հետևանքով գրացվեց 21 զոհ՝ թե՛ ցուցարարների, թե՛ օրենքի ներակայացուցիչների ճամբարից: Միայն մայրաքաղաք Թեհրանում ձերբակալվել է 450 մարդ: Մի քանի հարյուր ցուցարար ձերբեկալվել են այլ նահանգներում:

Սակայն, ի տարբերություն 2009թ. լայնամասշտաբ ցույցերի, այս անգամ իշխանությունները չեն խոչընդոտել լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը: Օտարերկրյա մեդիայի ներկայացուցիչները ևս անարգել լուսաբանել են հակակառավարական ցույցերը:

 

Картинки по запросу iran protests 2017

 

Ինչի կարող է սա հանգեցնել

Դեռևս վաղ է ասել՝ ցույցերը կշարունակվեն, թե կհանդարտվեն: Այժմ ցուցարարներն առաջնորդ չունեն և ակնհայտորեն ռազմավարության պակաս ունեն: Չի բացառվում, որ Ռոհանին կարող է ցույցերի առիթն օգտագործել ու համոզել պահպանողականներին որոշակի փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքական դաշտում, որպեսզի մթնոլորտը թուլանա: Իրատեսական է նաև այն տարբերակը, որ պահպանողականները, որոնք որոշակի հակասություններ ունեն ռեֆորմիստ Ռոհանիի հետ, կարող են նախագահի իշխանությունը թույլացնելու համար հիմքեր ստանալ:

 

Картинки по запросу iran protests 2017

 

Օտարերկրյա միջամտության հավանականությունը

Իրանի իշխանությունները ներքին ընդվզման համար մեղադրում են օտար ուժերին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ին: Որպես պնդման ապացույց նրանք մեջբերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանցի ցուցարարներին ողջունող ու աջակցություն հայտնող բազմաթիվ թվիթերյան գրառումները: Եվ թեպետ Սաուդյան Արաբիան ու Միացյալ Նահանգները բազմիցս հրապարակավ հայտարարել են Իրանում իշխանափոխության անհրաժեշտության մասին, այնուհանդերձ, դեռևս նրանց միջամտությունն ապացուցող փաստեր չկան:

 

Картинки по запросу iran protests 2017

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4