September 24, 2023

Ամանորի նախաշեմին Արայիկ Խանդոյանին պատժախուց են տեղափոխել. Ի նշան բողոքի՝ նա հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը նախօրեին հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն տեղափոխել են պատժախուց եւ ի աջակցություն հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի:

NEWS.am-ի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին երեկ երեկոյան են տեղափոխել պատժախուց, որից հետո նա հացադուլ է հայտարարել:

«10 օր ժամկետով պատժախուց են տեղափոխել, քանի որ ըստ իրենց պարզաբանման, Արայիկ Խանդոյանի մոտ արգելված իր են հայտնաբերել: Ես դեռ թղթերը չեմ ստացել եւ չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց 10 օրն ամենախիստ պատիժն է»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Պաշտպանի խոսքով, Խանդոյանի վիճակը նորմալ է:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4