June 6, 2023

«Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին». Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում (տեսանյութեր)

Իրանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում, այս մասին հայտնում է dw.com-ը։

Իրանական Fars գործակալությունը դեկտեմբերի 29-ին հայտնել էր վեց քաղաքում զանգվածային ցույցերի մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցերն ուղղված են երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ։

Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին ցույցերի անցկացման համար մեղադրել է պահպանողական շրջանակներին։ Նրա կարծիքով՝ նրանք օգտագործում են երկրի տնտեսական խնդիրները նախագահ Հասան Ռոհանիի վարած բարեփոխումների քաղաքականությունը տապալելու համար։ Դրանով են, ըստ նրա, բացատրվում ցուցարարների պաստառներն ու կոչերը՝ «Հեռացի՛ր Ռոհանի», «Մա՛հ բռնապետին»։

Սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են այն մասին, որ բողոքի ցույցերի մասնակիցներն առաջ են քաշում նաև քաղաքական կարգախոսներ։ Քերմանշահ քաղաքում ուրբաթ մի քանի հարյուր մարդիկ բացականչել են «Ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին» և «Մահ, կամ ազատություն»։

Դեկտեմբերի 28-ին էլ Մաշհադ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև,  ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել։ Մաշհադում, ինչպես նաև Հորասան-Ռեզավի նահանգի այլ քաղաքներում հարյուրավոր ցուցարարներ բողոքել են ոչ միայն գործազրկության ու բարձր գների, այլև կառավարության վարած մերձարևելյան քաղաքականության դեմ, որոնք հանգեցնում են երկրի դեմ նոր պատժամիջոցների սահմանման։ «Ո՛չ Գազայի հատվածի, ո՛չ Սիրիայի, ո՛չ Լիբանանի համար, մենք զոհաբերում ենք մեզ միայն Իրանի համար»՝ բացականչել են ցուցարարները։

Ըստ dpa գործակալության՝ Իրանում աճում է դժգոհությունը Սիրիային, Լիբանանին ու պաղեստինցիներին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցության առնչությամբ, որը, ըստ ցուցարարների, վնասում է ազգային շահերին։

ցուցարարների, վնասում է ազգային շահերին։

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4