September 18, 2021

«Հայք» երիտասարդական-ուսանողական միության հայտարարությունը.«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը ցավակցում է լրագրող Ծովինար Նազարյանին եւ նրա հարազատներին Արտակ Նազարյանի ողբերգական մահվան կապակցությամբ եւ սգում նրանց հետ միասին:

Միությունը, ինչպես նաեւ մտահոգ հասարակությունը, հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքում ի հայտ եկած հանգամանքները, լուրջ կասկածներ ունի, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն էր, այլ’ սպանություն կամ ինքնասպանության դրդում: Այս ողբերգությունը հերթական անգամ հաստատեց, որ երկրում առկա կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, դրան հարիր բարքերը եւ դրա արդյունքում առկա անպատժելիության մթնոլորտը դրսևորվում են ամենուր, այդ թվում’ հայկական պետականության գլխավոր հենասյուներից մեկում’ ՀՀ ազգային բանակում:

Բանակում ինչպես նաեւ ամբողջ երկրում կատարվող սպանությունների եւ «ինքնասպանությունների» զգալի մասը այդպես էլ իրականում մնում է չբացահայտված, իսկ մարդասպանները (հատկապես բարձրաստիճան հովանավորներ ունեցող) շարունակում են մնալ անպատիժ ու նորանոր ոճիրներ գործել: Արտակ Նազարյանի ողբերգական մահվան իրական հանգամանքները չբացահայտելը եւ մեղավորներին խստորեն չպատժելը կարող է հարված հասցնել բանակի հեղինակությանը:

Մենք հետևողականորեն պահանջելու ենք ՀՀ զինվորական դատախազությունից միջոցներ ձեռնարկել Արտակ Նազարյանի մահվան իրական պատճառների բացահայտման եւ դրանում բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

7or.am

photo by  youtharmenia.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4