October 15, 2018

Չինաստանից մինչև Ֆրանսիա. հայկական գինիները «գրավում» են համաշխարհային շուկաները

Հայկական գինի կխմեն ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայի և Ասիայի երկրներում։ 2018թ–ին Հայաստանը կամրապնդի դիրքերն աշխարհի «գինու քարտեզի» վրա։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. 2018թ–ին Հայաստանում գինեգործության ոլորտում ներդրումները կաճեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
«Շատ սփյուռքահայեր և արտասահմանցիներ շահագրգռված են հայկական գինեգործության զարգացման մեջ։ Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանն ամրապնդի իր տեղն աշխարհի գինու քարտեզում»,– ասաց Մակարյանը։
Նրա խոսքով` մինչև հաջորդ տարի նախատեսվում է գինիների արտադրություն ոչ միայն Հայաստանի ավանդական խաղողի տեսակներից, այլ նաև նորերից։ Փոխնախարարը կանխատեսեց արտահանման ավելացում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ։
Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում է նաև ստեղծել Հայաստանի խաղողի այգիների քարտեզ, լուծել կադաստրի հետ խնդիրը և կարգավորել գյուղացի–արտադրող հարաբերությունները։
Հայաստանը վաղուց հայտնի է իր խաղողի այգիներով և համարվում է գինեգործության հնագույն կենտրոն։ Վայոց ձորի Արենի գյուղի շրջակայքում հայտնաբերվել են աշխարհում ամենահին գինեգործարանները, ինչը վկայում է, որ այստեղ ավելի քան 4000 տարի առաջ գինի են պատրաստել։
Դեռ Վանի թագավորության ժամանակներից հայերը զբաղվել են գինեգործությամբ։ Այդ մասին վկայում են բազմաթիվ ասորական աղբյուրները։ Ուրարտուի արքաների սեպագիր արձանագրությունների համաձայն` Խալդի աստծո պատվին գինի են պատրաստել, իսկ խաղող աճեցնելը հավասարազոր էր սխրանքի։ Հայկական գինեգործության մասին գրել են նաև պատմաբաններ Հորդոտոսը, Ստրաբոնը և Քսենոփոնը։
Ինչպես գրում է Հերոդոտոսը, հայերը գինի են արտահանել Բաբելոն, իսկ Վրաստանում, Պարսկաստանում, Միջագետքում, Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում գինեգործության մշակույթը տարածվել է հենց Հայկական լեռնաշխարհից։

businessnews.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4