July 23, 2018

Կեսարիոյ հայկական Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին պիտի վերանորոգուի

Այսօրուան Թուրքիոյ Կեսարիա (Քայսերի) քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին պիտի վերանորոգուի: Ոգեկոչելով թրքական «Hürriyet» թերթը՝ Ermenihaber.am կը հաղորդէ, թէ Կեսարիոյ քաղաքապետարանը եկեղեցւոյ վերանորոգման համար պիտի յատկացնէ 3,5 միլիոն թրքական լիրա (մօտ 915 հազար տո­լար): Կեսարիոյ քաղաքապետարանի գլխաւոր քարտուղարի տեղակալը յայտնած է, որ Թուրքիոյ մշակոյթի եւ զբօսաշրջութեան Կեսարիոյ շրջանի մշակութային յուշարձան­ներու պահպանութեան խորհուրդի արտօնութիւնը ստանալէ ետք, 2018-ի տարեսկիզբին պիտի աւար­տեն եկեղեցւոյ վերականգման նա­խագիծը:

Այնուհետեւ պիտի սկսին վերանորոգման աշխատանքները, որ պիտի տեւէ 4,5 ամիս: Կը նախատեսուի վերակառուցել նաեւ եկեղեցւոյ բակին մէջ գտնուող Կիւմուշեան դպրոցին շէն­քը, զոր 1868 թուականին կառուցած են Դանիէլ եւ Յովհաննէս Կիւ­մուշեան եղբայրները: Կեդր. Անատոլիայի այս ամե­նահին եկեղեցին, որ կառուցուած է 1191 թուականին, հայերուն համար եղած է կարեւոր  ուխտավայր:

 

Աղբիւրը նաեւ կ՚ անդրադառնայ հայերուն համար Կեսարիոյ նշա­նակութեան` յիշեցնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը ծնած եւ մեծցած է հոն: Անոր առաջնորդութեամբ՝ հայոց թագաւոր Տրդատ 3-րդը 301 թուականին քրիստոնէութիւնը ըն­դունած է իբրեւ պետական կրօն, իսկ Սուրբ Գրիգորը ետ ուղարկած է Կեսարիա, ուր ան օծուած է Հայաստա­նի առաջին կաթողիկոս:

 

Աղբիւրը՝ Նոր Յառաջ

haydzayn.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4