October 2, 2023

Այն անտանելի վիճակը, որ իրենք ստեղծել են, այլընտրանք չի թողնում

A protest action in support of ‘Sasna Tsrer’ group took place on Freedom Square in Yerevan, Armenia

Մեր զրուցակիցն է «Հանուն Հայաստան Պետության ճակատի» անդամ Ալեք Ենիգոմշյանը

Պարոն Ենիգոմշյան, նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վիգեն Նազարյանը, որին մեղադրում են օտար երկրներին ծառայելու մեջ։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այս ձերբակալությունից։

Իմ տեղեկություններով՝ նրան արդեն բաց են թողել։ Այդուհանդերձ, իշխանությունների այս քայլը երկու երևույթ է դրսևորում. մեկը այս վարչակազմի վախեցած վիճակն է, որից ելնելով փորձում են վախեցնել ու ահաբեկել հասարակությանը։ Այսինքն՝ իրենք վախի մեջ գտնվելով՝ փորձում են վախի մթնոլորտ ձևավորել հասարակության մեջ։

Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ ուժի կիրառման մենաշնորհը միայն Հայաստանի Հանրապետությանն է պատկանում։ Այստեղ «Սասնա ծռերին» ուղղված ակնարկ չե՞ք տեսնում։

Իհարկե, դա տեսականորեն դասագրքերից վերցված խոսքեր են և ճշմարիտ խոսքեր են, բայց դրանք չեն վերաբերում, ցավոք, Հայաստանին։ Ընդհակառակը, այն, ինչ ինքն ասում է, հետո իրեն է վերադառնում, որովհետև այդ խոսքը ճիշտ է լեգիտիմ պետությունների պարագայում։ Այսինքն՝ իշխանությունները, որոնք ժողովրդի կամքով են ձևավորվել, և ժողովրդավարական, իրավական, սահմանադրական իշխանություններ են, նման իշխանությունների դեմ բռնի ուժի օգտագործումը դատապարտելի է, եթե տվյալ իշխանությունը ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Նման դեպքերում, այո, ժողովրդավարական, իրավական ու սահմանադրական պետություններում ուժի կիրառման մենաշնորհը պատկանում է պետությանը։ Դա միանշանակ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ գեղեցիկ խոսքերը չեն վերաբերվում Հայաստանի այսօրվա իրավիճակին։ Հետևաբար, եթե Սերժ Սարգսյանը նման խոսքեր է ասում, արդյոք ինքը մտածո՞ւմ է, որ ինքն իր գլուխը հողի մեջ է դրել, ոչ մեկին ու ոչինչ չի տեսնում, ու ոչ ոք չի գիտակցում, որ հենց ինքը բռնությամբ է հասել իշխանության, այսինքն այդ խոսքերը հենց իրեն են վերաբերվում։ Սերժ Սարգսյանի այդ ելույթը, ինչպես նաև շատ այլ ելույթներ, որոնք այս շրջանում նա ունեցել է, և իր մունետիկները ևս անում են նմանօրինակ հայտարարություններ, իհարկե, դրանք և երեկվա բերման ենթարկումը, և անցած օրերին սոցիալական ցանցում ահաբեկչության մասին լուրերի տարածումները, միմյանց հետ փոխկապակցված են։ Այս ամենի պատճառը և իրենց վախն է, և իրենց վախից ելնելով՝ շուրջը վախ ու սարսափ տարածելը

։Տեսակետ կա, որ իշխանությունները փորձում են կանխել հնարավոր ահաբեկչությունները, որոնք կարող են տեղի ունենալ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

Ես մի բան գիտեմ և բոլորը նույնպես գիտեն, որ այն անտանելի վիճակը, որ իրենք ստեղծել են մեր բոլորի հայրենիքում, այլընտրանք չի թողնում քաղաքացիներին, միակ այլընտրանքը բռնի միջոցների դիմելն է։ Մնացած բոլոր այլընտրանքների առջև իրենք ճանապարհը փակել են։ Ու այս դեպքում այդ այլընտրանքն ահաբեկչություն չէ, որովհետև ահաբեկչությունը ունի իր սահմանումը։ Այն հատկապես քաղաքացիական և հանրային թիրախների դեմ կատարված բռնի արարքներն են, որոնք Հայաստանում ես չեմ կարծում, որ կատարվել են քաղաքացիների կողմից։ Դրանք կատարվել են իշխանությունը զավթած իշխանության կողմից և ոչ մեկ անգամ։ Հետևաբար, եթե ահաբեկչության մասին կարող է խոսվել, ապա դա պետք է ուղղված լինի իշխանությունը զավթած իշխանություններին։ Բոլոր նրանք, որոնք մտածում են, որ այլընտրանք չկա, նրանք փորձել են և մտածել են այս բռնազավթված վիճակից ազատագրվելու, ոչ թե ահաբեկչության մասին։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4