September 24, 2023

Ինձ ցնցեց. երբ տնից ներս մտանք, տանտերը, բազմոցին նստած, Բաքվի ալիքն էր նայում. Նիկոլ Փաշինյանն ուշագրավ դեպք պատմեց

Նիկոլ Փաշինյանն այսօր երկու ժամից ավել տևած ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ պատասխանել է նաև փախստականների մասին հարցին՝ հիշելով ուշագրավ մի դեպք:
«Վերջերս հայտնվեցի մի գյուղում, որտեղ ապրում էին փախստականներ: Շատ մեծ թվով փախստականներ են եղել, մի մասն արդեն ՀՀ-ից էլ է հեռացել, այդ մարդիկ ապրում էին ուղղակի սարսափելի պայմաններում՝ կիսախարխուլ, ցնցոտիներով, չունենալով սեփականություն:
Երբ որ մենք հերթական տներից մեկը մտանք, շենքից ներս, այդ մարդիկ ապրել էին Բաքու քաղաքում, հսկա մայրաքաղաքից, պատկերացնում եք այդ մարդկանց ողբերգությունը, ճակատագրի շրջադարձը, երբ որ նրանք հայտնվել են բարձր լեռնային ինչ-որ մի գյուղում, որտեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել՝ մոտ 50-100 տուն:
Նախ, մարդը Բաքվից տեղափոխվել է այդտեղ, ինչը ինձ ցնցեց՝ երբ տնից ներս մտանք, հեռուստացույցով միացված էր Բաքվի ալիքը և տանտերը՝ արդեն տարիքով մի մարդ, բազմոցին նստած՝ Բ
աքվի ալիքն էր նայում կոտրած հեռուստացույցով: Այս տեսարանն ինձ ուղղակի ցնցեց: Ցնցեց ոչ թե այն առումով, որ ես այդ մարդուն մեղադրում եմ՝ Բաքվի ալիքը նայելու համար, ամենևին, ես մեզ եմ մեղադրում, որ մենք փախստականների հարցը մինչև այսօր պատշաճ ձևով չենք կարողացել լուծել: Խնդիրն այստեղ նյութականը չի նույնիսկ, մենք չենք կարողացել այդ մարդկանց ինտեգրել մեզ, մարդը մտքով շարունակում է մնալ դեռ Բաքվում»:

operativ.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4