October 2, 2023

Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ․ նոր չվերթ

Դեկտեմբերի 27-ին ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնի Աշխաբադ-Երևան ուղղությամբ, վկայակոչելով Հայաստանի քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին, հաղորդում է Ազատությունը։

«Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական դեռևս մեկ անգամ։ Եթե չվերթը լինի պահանջված, կարծում եմ, հնարավորություն կա նաև չվերթների ավելացման»,- ասել է Ավետիսյանը։

aniarc.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4