September 21, 2020

Թուրքիայում այժմ գրեթե տիրում է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության մթնոլորտը. Փայլան

Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով է Թուրքիայի ներկայիս վիճակի եւ զուգահեռներ տանելով 1915–ի Հոյց ցեղասպանության միջեւ։
Նա թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում հայտարարել է, թե իրեն զգում է ինչպես 1915 թվականին։ Փայլանի խոսքով, Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։
«Այն ժամանակների էլ հայ ժողովուրդի, հայ պատագամավորների ժողովրդավարական պահանջները նույնն էին ինչ այսօր քրդական կուսակցության պահանջները։ HDP–ի պատգամավորների ու այն ժամանակվա հայ պատգամավորների ելույթների տեքստերը կողք–կողքի դնելուց տպավորությունէ ստեղծվում, թե դրանք կրկնօրինակ են», – ասել է նա:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը, որի Թուրքիայի դատախազությունը պահանջել է զրկել պատգոմավորական անձռնմխելիությունից, նշում է, որ 20-րդ դարակսզբին իշխանությունները հայերի պահանջներին ցեղասպանությունով պատասխան տվեցին։
«100 տարի է անցել, սակայն Թուրքիայում ասյօր նույն մթնոլորտն է։ Եթե իշխանության մոտ մի քիչ խելք մնացել է, պետք է դադարեցնի այս ամենը։ Հակառակ դեպքում գորգը ոտքերի տակից կսահի»,–ասել է Կարո Փայլանը։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4