October 2, 2023

Դեմոգրաֆիական ճգնաժամ

Տասնամյակներ շարունակ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն ու արդարության պակասի խորացումը հանգեցրել է դեմոգրաֆիական ճգնաժամի։ Ճգնաժամ, որը չի կարող  բացասական ազդեցություն չունենալ երկրի անվտանգության համակարգի վրա։

Եթե 1996թ․ Հայաստանում գրանցվել է ավելի քան 48 հազար ծնունդ, ապա 2016թ․ այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 40 հազար։ Այսինքն՝ 20 տարվա ընթացքում մենք չենք հասել 1996թ․ մակարդակին։ Պատկերն առավել աղետալի տեսք է ստանում, երբ համեմատում ես, օրինակ, 1990թ․-ի ծնելիության մակարդակը 2016թ․ հետ՝ բացասական տարբերությունը կրկնակի է։ Ծնելիության մակարդակի կտրուկ անկում է նկատվում հատկապես 2000-ական թվականների սկզբներին։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001թ․՝ 32,1 հազար ծնունդ։

Ծնելության ցուցանիշին ըստ տարիների կարող եք ծանոթանալ ներքոհիշյալ աղուսյակից։

Ծնելիությունը Հայաստանում 1990-2016թթ․ (հազար մարդ)

Ծնելիության անկումը կտրուկ նվազեցրել է զորակոչի ռեսուրսը, այդ պատճառով էլ  ՀՀ իշխանությունները շտապեցին օրակարգ բերել «Ազգ-բանակ» հայեցակարգը, օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի լուծեն բանակի համալրման խնդիրը։ 2018թ․ բանակ են զորակոչվելու 2000թ․ ծնված արական սեռի ներկայացուցիչները։ Միայն ծնելիության ցուցանիշով դիտարկելու դեպքում արդեն ակնհայտ է, որ զորակոչային ռեսուրսի զգալի պակասորդ կունենանք մյուս տարիների համեմատ, իսկ եթե դրան գումարենք նաև արտագաղթի ահռելի տեմպերը, ապա մարդկային ռեսուրսի պակասորդն անվտանգության համակարգում թիվ մեկ մարտահրավերն է դառնում։

Ծնելիության անկմանը զուգահեռ աճել են արտագաղթի տեմպերը։ Միայն 2008թ․- 2016թ․ Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ, ինչն էլ խորացնում է ճգնաժամը։

Իշխանությունները դեմոգրաֆիական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված կտրուկ ու արմատական քայլեր ձեռնարկելու փոխարեն նախընտրում են իրավիճակային լուծումներ տալ ու հայտարարություններ անել։  Երկարաժամկետ հեռանկարում պետական մակարդակով անգործություն ցուցաբերելու և դեմոգրաֆիկ խնդիրները չլուծելու դեպքում պետությունը լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու։

poletica.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4