October 2, 2023

Դու հըլը տղերքի դիակի համար պետք է պատասխան տաս․ թեժ իրավիճակ «Սասնա ծռերի» գործով դատական նիտին

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում, որի ընթացքում այսօր հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը, ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դրան մասնակից դարձնել նաեւ Ժիրայր Սեֆիլյանին (կալանավորված է ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեղադրանքով):
Դատական նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանի և մեղադրող դատախազի միջև տեղի ունեցավ լեզվակռիվ: Մանուկյանը մեղադրող դատախազին ասաց․ «Դու հըլը տղերքի դիակի համար պետք է պատասխան տաս»:

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4