
Օրերս ԱԱԾ-ն հայտարարել է Հայաստանում ծրագրվող ահաբեկչություն բացահայտելու մասին։ Հանցավոր խումբ հավաքագրելու մեջ մեղադրվում է ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը:
Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ տարածած հայտարարությունը շատ լղոզված է: Նրա խոսքերով՝ երբ ոչ առարկայական հայտարարություններ են լինում, պետք է մտածել՝ ինչու սա հայտարարեցին, ում էր սա պետք:
«Վիրտուալ իրականությունում ինչ-որ բան ապացուցելը շատ ծանր խնդիր է, նույնիսկ լրջագույն փաստարկների դեպքում էլ խնդիրներ կառաջանան: Նախ՝ առաջին հայացքից թվացյալ ահաբեկչությունը ուղղակի Հայաստանին պարտադրված է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ ով քնից արթնանում, ցանկանում է զենք վերցնել և գնալ Բաղրամյան 26:
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի քունը պետք է չտանի, նա գիշեր-ցերեկ պետք է արթուն լինի։ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տասը տարվա մեջ ոչ մի լավ բանի մասին չենք կարող խոսել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Leave a Reply