September 25, 2023

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով  «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի «Արմենիա» հ/ը-ին տված հարցազրույցի բովանդակության մասին, քանի որ որոշ ՀՀԿ-ականների մոտ այն տպավորությունն է, թե Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում, Փաշինյանը հիշել է Սերժ Սարգսյանի 2014-ին արված հայտնի հայտարարությունը:
«Փորձենք քննարկել Սերժ Սարգսյանի 2014 թվականի տրված հարցազրույցը, որտեղ նա խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին: Հայատարարեց, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի կարգավիճակին չի հավակնելու, իսկ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, չի հավակնելու նաեւ վարչապետի կարգավիճակին: Հիմա ի՞նչ Հանրապետական կուսակցությունը ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է»,- մեկնաբանում է պատգամավորը:
Լրագրողի հարցին՝ ձեր կարծիքով ո՞ւր է գնում հարցազրույցների տրամաբանությունը, Նիկոլ Փաշինյանն ապատասխանում է.
«Ես չգիտեմ ուր է գնում տրամաբանությունը, թող հարցազրույցի հեղինակը ասի ուր է գնում: Իմ հարցը ուրիշ է, հանրապետականները մեկնաբանո՞ւմ են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, կամ ընդհանրապես, եթե այս կոնտեքստում ենք նայում ամեն ինչ, ի՞նչ իմաստ ունի Սերժ Սարգսյանի որեւէ հայտարարություն մեկնաբանել: Սերժ Սարգսյանը այնքան հայտարարություններ է արել: Հիմա կարող է այս հարցազրույցից հետո մեկ ուրիշ ալիքի հարցազրույց տալ եւ ասել լրիվ հակառակ բաները, մենք չենք կարող այսպես ասած նրա մանիպուլյացիաների հետեւից հասնել…Մի քանի ծրագիր կարող եմ նշել: Երբ Սերժ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մի քանի ամսից սկսում է նոր Ատոմակայանի շինարարությունը, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը, որը 7 տոկոսանոց տնտեսական չապահովի, պետք է հրաժարական տա, երբ որ հայտարարում էր, թե Հայաստան-Իրան երկաթուղի է կառուցվելու, երբ ավելի վաղ՝ 1998 թվականին հայտարարում էր, թե աշխարհը ցնցվելու է, Հայաստանում գտել են սպիդի բուժումը եւ այսպիսի շատ հայտարարություններ…»,- ասում է Փաշինյանը եւ հայտարարում, որ Սերժ Սարգսյան անունով ՀՀ նախագահ չի ճանաչում:
«Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանում չեմ ճանաչում, որովհետեւ ՀՀ քաղաքացին Սերժ Սարգսյան անունով մարդուն երբեք Հայաստանի նախագահ չի ընտրել»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում ռացիոնալ փաստարկներ եւ տեսկետներ չի տեսնում:
«Ինքը, եթե լսում է Արմեն Աշոտյանի եւ Խոսրով Հարությունյանի փաստարկները, բնականաբար չէր կարող այդպիսի լուրջ փաստարկ լսեր: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը պետք է մեծանար, բայց մենք հակառակ գործընթացին ենք ականատես լինում, որ ՌԴ-ից ՀՀ ներկրվող բանջարեղենի ծավալն է մեծանում: ԵԱՏՄ-ի մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հսկայական գնաճ է տեղի ունեցել եւ շարունակելու է տեղի ունենալ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Փաշինյանը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ դա գնաճի վրա չի ազդելու, պատգամավրը նշել է.
«Իր, իր ընտանիքի, մերձավորների վրա գուցե չազդի եւ մենք հիմա ունենք տեսակետ, որ մնացածն էլ կարտոֆիլ ուտողներ են, նրանք ոչ կարագ են ուտում, ոչ միս, ոչ սեւ խավիրար, ոչ երշիկ, նրանց վրա էլ գնաճը չի ազդի»,- ասել է «Ելք» խմբակցության ղեկավարը եւ ավելացրել.
«Հանրապետականները պետք է բացատրություն գտնեն այն հայտարարության վերաբերյալ, որը Սերժ Սարգսյանն արել է 2014 թվականի ապրիլին՝ պաշտոնապես հայտարարելով, որ չի հավակնելու այդ կարգավիճակներին»:
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատություն» ռ/կ-ի տեսանյութում:

armtimes.com

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4