July 20, 2018

Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն. իսրայելցի ընդդիմադիր առաջնորդ

Թուրքիան պետք է իմանա, որ չի կարող շարունակ հարվածներ հասցնել Իսրայելին, և Իսրայելը կվերադառնա և կպահանջի ավելին:

Ինչպես գրում է Horizon Weekly-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցություն առաջնորդ Յաիր Լապիդը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որով վերջինս, ըստ իսրայելական կողմի, փորձում է բորբոքել Տաճարի լեռան լուրջ ստեղծված լարված իրավիճակը:

«Ժամանակն է վերջ դնել թուրքերին ստորադասվելուն, ովքեր ամեն անգամ հարված են հասցնում մեզ», – լրագրողներին հայտնել է իսրայելցի գորիչը Թել Ավիվում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք պետք է ասենք, որ ստիպված ենք մեր սեփական քաղականությունը սկսել. այսուհետ մենք աջակցում ենք Քրդական պետության ստեղծմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է անենք այն բաները, ինչ չենք արել, երբ լավ հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ, քանի որ այժմ չունենք և չենք ունենա ապագայում», – հավելել է իսրայելցին:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4