September 24, 2020

Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը

Նոյեմբերի 30-ին Պրահայի ARTHOUSE HEJTMÁNEK  գալերիայի եւ աճուրդների տանը տեղի է ունեցել հերթական աճուրդը, որի ժամանակ վաճառվել է Հովհաննես Այվազովսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը։ Մեծ ծովանկարչի կտավը վաճառվել է 794 հազար եվրոյով, որը հավասարազոր է 18 միլիոն 600 հազար կրոնի, այն դեպքում, երբ  կտավի նախնական վաճառքի գինը եղել է 11 միլիոն կրոն։

Աճուրդների տան ղեկավար, ակադեմիական նկարիչ Տոմաշ Հեյթմանեկն ասել է, որ դա աճուրդի ամենաթանկ վաճառված գործն է, եւ չեխական շուկայում մինչ այսօր վաճառված Այվազովսկու երեք կտավներից ամենաբարձր գնահատվածը։

Այվազովսկին այս կտավը նկարել է 1889 թվականին, իսկ աճուրդին ներկայացրել է Պրահայում գրանցված մասնավոր հավաքուծներից մեկը։ Կտավը գնել է ռուսաստանցի հավաքնորդներից մեկը։ Նրա անունը չի հրապարակվում։

Ըստ Հեյթմանեկի աճուրդի ընթացքում ընդհանուր առմամբ վաճառվել է 147 արվեստի գործ՝ 51 688 160 կրոն ընդհանուր գումարով։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին համարում տեղեկացրել էինք, որ 2017 թվականին Պրահայում վաճառվել է նաեւ Հայկ Մարտիրոսյանին պատկանող Այվազովսկու ,, Նավը Պերիլում,, կտավը, որ նա ժառանգել էր իր հորից։

 

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա

 

ՕՐԵՐ ամսագիր

Պրահա

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4