
«Քաղաքական բանտարկյալի հասկացությունները շատ հստակ իրավական եզրերի մեջ են գտնվում ու դա հասկանալի է: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված եզրերով չի սահմանափակվում քաղաքական գործունեության իրավունքը»,- Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Ըստ նրա, եթե ապահովված չեն այն պայմանները, որոնք սահմանված են մարդու իրավունքների հռչակագրով և ավելին՝ անհատի հնարավորությունները փակված են քաղաքական իշխանությունների կողմից ու դա պատճառ է հանդիսանում, որ մարդիկ ապստամբեն. «Բոլոր խաղաղ միջոցներով իրենց խնդիրներն առաջ տանելու պարագայում բիրտ ուժ է կիրառվում, ուստի ոչ -ոք իրավունք չունի այդ մարդկանց մեղադրել, եթե նրանք դիմում են ոչ խաղաղ միջոցների՝ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով: Այդ քայլին դիմում են ճարահատյալ ձևով, հատկապես որ այդ ամենն ուղղված է բռնազավթողների դեմ: Այն ապստամբությունը, որ ուղղած է բռնազավթողների դեմ, դա շատ ընդունելի է: Հիմա ապստամբողները մտնում են քաղաքական բանտարկյալ եզրույթի մեջ թե ոչ…..Նրանք ավելին են քան քաղբանտարկյալ»,- նշեց Ա. Ենիգոմշյանը՝ հավելելով, որ Հայաստանում ժողովրդի ապագա գոյատևման երաշխիքը պաշտպանելու այլ միջոցներ չեն թողնվում, քան ապստամբելը:
«Թույլ տվեք ողջունել բոլոր քաղբանտարկյալներին ու բոլոր նրանց, ովքեր կալանավայրերում են հայտնվել ոչ արդար ձևով՝ կեղծ վճիռների արդյունքում: Մենք միայն մի բան կարող ենք հավաստել բոլորին, որ մենք այսօր գտնվելով համեմատական ազատության մեջ , շարունակելու ենք մեր պայքարը և՛ իրենց ազտության համար, և՛ մարդու իրավունքների լիիրավ կատարման հասնելու համար»,-եզրափակեց Ա.Ենիգոմշյանը:
galatv,am
Leave a Reply