Ստամբուլի «Ակոս»-ը պատրիարքի ընտրության հետ կապված հարցեր է բարձրացրել

Թուրքիայում հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ։

2016 թ․ հոկտեմբեր ամսին, երբ Եկեղեցական գլխավոր ժողովը պատրիարք Մութաֆյանին թոշակի ուղարկեց ու նրա աթոռն էլ դատարկ հայտարարեց, Թուրքիայի հայկական եկեղեցական ավանդույթներին համապապատասխան՝ բազմաթիվ քայլեր արվեցին։ Այդ որոշման արդյունքում մարտի 15-ին անցկացվեցին տեղապահի ընտրություններ։ Ընտրությունների համար նախաձեռնող հանձնաժողով է ընտրվել։ Հուլիսի 9-ին հանձնաժողովն ընտրացուցակի հետ միասին մի գրություն  է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան։ Սակայն դեռևս այդ նամակի պատասխանը չի ստացվել։ Ստամբուլի նահանգապաետարանի ու հայկական համայնքի տարբեր ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ զգում ենք, որ հաշվի չեն առնում պատրարքի տեղապահին ու ընտրությունները նախաձեռնող հանձնաժողովին։ Սակայն թուրքական կառավարությունը բարձրաձայն չի հայտարարում, թե որոնք են նրանց հաշվի չառնելու հիմնավորումները։ Այս պատճառով կարծում ենք, որ հայ համայնքի մոտ առաջացած հարցերն անհրաժեշտ է ուղղել թե՛ թուրքական կառավարությանը, թե՛ հայոց պատրարքարանին։

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայոց պատրիարքի տեղապահ Բեքչյանի ու ընտրությունները նախաձեռնող հանձնաժողովի մասին արդյո՞ք ասել է․ « Մենք նրանց հաշվի չենք առնում»։ Եթե ասել է, ապա որո՞նք են հիմնավորումները։

Ստամբուլի նահանգապետարանը ընտրությունների ուղղությամբ արված քայլերի ժամանակ  խախտումնե՞ր է հայտնաբերել։ Եթե այդպիսի դիտարկում  կա, ապա ի՞նչ գնահատական  պետք է տալ նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ին ցավակցական հեռագրում առկա հետևյալ խոսքերին․ «Հուսով ենք, որ կարճ ժամանակում  տեղի կունենան Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները, հաջողություն եմ մաղթում ձեր գործերին»։

Ստամբուլի նահանգապետը արքեպիսկոպոս Աթեշյանին արդյո՞ք ասել է․ «Դուք դեռ հրաժարական չեք տվել։ Մենք ձեզ ճանաչում ենք որպես պատրիարքի գլխավոր տեղապահ»։

Եկեղեցական գլխավոր ժողովի քվերակությամբ պատրարքի գլխավոր տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Աթեշյանը, նույն Եկեղեցական գլխավոր ժողովի քվերակությամբ այդ պաշտոնը կորցնելուց հետո, արդյո՞ք դադարեցրել է իր գործունեությունը։

Եթե այդպես է, ապա արքեպիսկոպոս Աթեշյանն ինչո՞ւ է դժվարությամբ հրաժարական տալիս։ Պետությունից մի ակնկալիք ունի՞։

Պետության համար պատրիարքի ընտրության հարցում «համապատասխան» կամ «անհամապատասխան» թեկնածուներ կա՞ն։ Եթե այդպես է, մի՞թե պատրիարքարանում դա չպետք է գնահատեն որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Պետության անունից արված այսքան հայտարարություններից հետո ի՞նչ գնահատական պետք է տալ համապատասխան պաշտոնյաների՝ համառությամբ լռություն պահպանելուն։

Դեռ շատ այլ հարցեր կան, ուղղակի սրանք գլխավոր հարցերն են։ «Ներկայում փոքրամասնությունների իրավունքները մեծ փոփոխություններ են կրել» խոսքերն ամեն հարմար առիթի կրկնող իշխանական շրջանակներից մեզ բավարարող հայտարարության սպասելը մեր իրավունքն է։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,