5 լուրջ պատճառ՝ արմավը սննդակարգ ներառելու համար

Արմավը բազմաթիվ նյութեր է պարունակում, որոնք օգնում են օրգանիզմին նորմալ աշխատել և պաշտպանում են այն բազմաթիվ խնդիրներից։

Lifehacker.ru կայքը գրում է, որ արմավը սննդային մանրաթելեր, B խմբի, A վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, հագեցած ճարպաթթուներ, ամինաթթուներ է պարունակում։

1. Արմավն ամրացնում է առողջությունը։ Արմավի բաղադրության մեջ մտնող նյութերն անփոխարինելի են օրգանիզմի մի շարք համակարգերի նորմալ աշխատանքի համար։ Դրանց բաղադրության մեջ մտնում են.

  • վիտամիններ, որոնք անհրաժեշտ են արյան առողջության համար և նպաստում են ածխաջրերի նյութափոխանակությանը, մասնավորապես՝ օգնում են պաշտպանել գլյուկոզայի նորմալ մակարդակը,
  • մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր, որոնք կարևոր նշանակություն ունեն ոսկորների առողջության համար,
  • կալիումն օգտակար է մկանների և նյարդային համակարգի համար։

2. Էներգիա են հաղորդում։ Բնական շաքարի պարունակության շնորհիվ արմավը թույլ է տալիս արագ լրացնել էներգետիկ հավասարակշռությունը։ Երկաթն օգնում է պայքարել անեմիայի, դրա հետ կապված թուլության ու հյուծվածության դեմ։

3. Իջեցնում են ճնշումը։ Մագնեզիումն ու կալիումը, որոնք պարունակում է արմավը, նպաստում են զարկերակային ճշման իջեցմանը։

4. Պաշտպանում է սիրտն ու անոթները։ Մագնեզիումի օգտագործումն օգնում է 8 տոկոսով նվազեցնել կաթվածի առաջացման հավանականությունը։ Որոշ հետազոտություններ պնդում են, որ արմավը կարելի է օգտագործել աթերոսկլերոզը կանխարգելելու, ինչպես նաև արտի իշեմիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։

5. Լավացնում է աղիների աշխատանքը։ Մեծ քանակով սննդային մանրաթելերի պարունակության շնորհիվ արմավն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը և պայքարել փորկապության դեմ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,