September 18, 2021

Իրանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կտարածվեն նաեւ «Մելլաթ» բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա

Իրանի նկատմամբ Եվրամիության սահմանած նոր պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 27-ից, տարածվում են նաեւ իրանական Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի վրա։ Հաղորդում է գերմանական DPA գործակալությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Ըստ այդմ, արգելվում են եվրոպական ներդրումները Իրանի գազի ու նավթի արդյունաբերության ոլորտում, սառեցվում են իրանական բանկերի հաշիվները, սահմանափակվում գումարների փոխանցումները, ինչպես նաեւ արգելվում է մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա։

Պաշտոնական Բրյուսելը պնդում է, թե այդ սահմանափակումների նպատակն է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել այդ երկրի իշխանություններին։ Իսկ ահա Թեհրանը հայտարարում է, որ պատժամիջոցների կիրառումը չի կարող կոտրել Իրանի մտադրությունը` իր միջուկային ծրագիրը շարունակելու հարցում:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4