ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարավոնա մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար:
«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան:
Միաժամանակ, նա ավելացրել է, որ պաշտոնական Երևանի հետ փոխգործակցության ուղղությամբ ՌԴ-ն իրականացրել է արտաքին քաղաքական բազմաթիվ միջոցառումներ: «Դուք ականատես եք եղել ամենաբարձր, արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, բացվել են համապատասխան ցուցահանդեսներ, եղել են համապատասխան հայտարարություններ:
Միաժամանակ, յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական միջոցառումները, որոնք համապատասխանում են սեփական արտաքին քաղաքական դոկտրինի զարգացմանը»,- ասել է Մարիա Զախարովան:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,