Թրամփը՝ Գորբաչովի հետքերով. Թրամփիզմի եւ վերակառուցման ընդհանրությունները

«Փորձագետ Ռոդ Դրեհերը մեջբերում է ամերիկացի պրոֆեսորի եւ աֆրիկացի դիվանագետի զրույցը, ով Դոնալդ Թրամփին համեմատել է Միխայիլ Գորբաչովի հետ: Նրանք այնքան էլ նման չեն իրար, սակայն թրամփիզմը եւ գորբաչովյան վերակառուցումը շատ ընդհանրություններ ունեն»,-The American Conservative հանդեսում գրում է Դեյվիդ Խիմենեսը:

«Խորհրդային Միության վերջին ղեկավարն ակամայից դարձավ այն մարդը, ով փլուզեց գերտերությունը: Թրամփը հենց այդպես, անմտորեն նսեմացնում է Միացյալ Նահանգների դերը, միջազգային կշիռն ու ազդեցությունը»,-կարծիք է հայտնել դիվանագետը:

«Թրամփիզմը կարելի է իր բնույթով համարել վերակառուցում ամերիկացի աջերի համար: Վերակառուցման ծրագրի գորբաչովյան տրամաբանությունն անտանելի դարձած խորհրդային կարծրատիպերից եւ կանոնակարգերից հրաժարվելն էր, միեւնույն ժամանակ իշխող վարչակազմի հիմնական կանխադրույթների հանդեպ հավատարմությունը պահպանելը: Թրամփիզմն իր հետեւորդներին գրավում է նրանով, որ փորձում է վերացնել պահպանողական շարժման թերությունները, միեւնույն ժամանակ պահպանում է հավատարմությունը պետության դերի եւ տնտեսության հիմնադրույթների նկատմամբ»,-գրում է հեղինակը:

«1987թ.-ին իր ելույթում Գորբաչովը քննադատեց խորհրդային կարգերի պահպանողական միտումները, իներտությունը, կարծրատիպերի շրջանակից դուրս գաղափարները դեն նետելու ձգտումը: Թրամփիզմի գրավչությունը նրանում չէ, որ մերժում է ավանդական ամերիկյան պահպանողականությունը, այլ այն, որ ի վիճակի է պահպանել աջերի առանցքային ուսմունքներն ու դրույթները: Գորբաչովը ձգտում էր նոր ուժ հաղորդել ոչ թե Ռուսաստանին, այլ Խորհրդային Միությանը: Թրամփիզմի ծրագիրը եւս միտված է ոչ թե հանրապետության կամ միջին դասի փրկությանը, այլ կոչված է պահպանել, բարեփոխել պահպանողական շարժումը, որն առաջընթաց չի ունեցել սկսած 1989թ.-ից: Այդ շարժման կյանքը պահպանելու համար անհրաժեշտ է խախտել գլոբալիստական կոնսենսուսը ներգաղթի եւ ազատ առեւտրի հարցերով»:

«Ինչպիսի՞ն կարող է լինել ամերիկյան պահպանողականության իրական հեղափոխությունը: Պահպանողականները պետք է համակերպվեն հասարակական իրողությունների հետ, պետք է կրկին բացահայտեն Դիզրայելիի, Չերչիլի եւ վաղ շրջանի ամերիկացի պահպանողականների գաղափարների իմաստնությունը, համաձայն որի պետությունը մեր համատեղ կյանքի սահմանափակ, բայց կարեւոր արտահայտությունն է, իսկ մենք հանդիսանում ենք ոչ թե շուկայի անդամ, այլ «մեծ կոլեկտիվ ձեռնարկության», որտեղ համերաշխությունն ու արդարությունն իսկապես շոշափելի է: Այդ ճշմարտություններն ընդունելն ավելի բարդ կլինի, քան սահմաններ փակելը եւ չինական մերկանտիլիզմի դեմ պայքար սկսելը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The American Conservative

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

galatv.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,