September 18, 2021

ԲՐԱՅԶԱՆ ՉԻ՞ ԼԻՆԻ ԴԵՍՊԱՆ

Մեթյու Բրայզան հրավիրված չէ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեի հանդիպմանը, ի տարբերություն դեսպաների մյուս բոլոր թեկնածուների:
 
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, հղում կատարելով կոմիտեի պաշտոնական կայքին, օգոստոսի 3-ին ԱՄՆ Սենատի արտաքին կապերի կոմիտեում սենատոր Քերիի նախագահությամբ տեղի կունենա գործնական հանդիպում տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ: 25 թեկնածուներից բաղկացած ցուցակում բացակայում է Ադրբեջանում ԱՄՆ-ի  դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան: Մինչդեռ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիկարդոնեն կմասնակցի հանդիպմանը:
 
Բրայզան քննադատությունների է ենթարկվել հայկական լոբբիի ներկայացուցիչների կողմից, ովքեր նրան մեղադրում են մասնագիտական անհամապատասխանության և ոչ օբյեկտիվ լինելու մեջ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4