Իրանի փափուկ ուժը Ադրբեջանում. Ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Իսրայելը

Հարթակ հաղորդաշարի հյուրը արեւելագետ Վարդան Ոսկանյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է տարածաշրջանային զարգացումների մասին: Դրանցից մեծ ուշադրության արժանացածներից մեկը Հայաստանի արտգործնախարարի այցն էր Իսրայել, որը աչքի ընկավ մի ուագրավ նրբերանգով: Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ այդ երկրի վարչապետը Հայաստանի ԱԳ նախարարի հետ խոսել է Իրանի տարածաշրջանային ռազմական ներկայության աճի եւ դրա բացասական հետեւանքի մասին: Երեւանի պաշտոնական հաղորդագրության մեջ դա բացակայում էր: Ինչո՞վ էր պայմանավորված այդ տարբերությունը եւ ընդհանրապես ինչու՞ է Իսրայելը բարձրացրել այդ հարցը Հայաստանի հետ հանդիպմանը: Ո՞րն է եղել հանդիպմանը Երեւանի գլխավոր խնդիրը: Կա նաեւ հայ-իսրայելական գործակցության մեկ այլ, առայժմ նշմարվող, սակայն հետաքրքիր բաղադրիչ կապված Իրանի հետ, որի մասին խոսել է փորձագետը: Նա նշում է, որ հայ-իսրայելական հարաբերությունը չի կարող փոխարինել հայ-իրանական կարեւորագույն հարաբերությանը: Վարդան Ոսկանյանն անդրադարձել է նաեւ Կովկասում Իրանի քաղաքականությանը, այդ համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի հեռանկարներին, անուղղակի դիտարկելով այսպես ասած համեմատական գործոնները: Իրանն Ադրբեջանում վարում է փափուկ ուժի միջոցով դիրքերն ամրացնելու քաղաքականություն, կարծում է Վարդան Ոսկանյանը, մանրամասնելով դրա ուշագրավ նրբերանգները: Ինչպես են դրան վերաբերում Ռուսաստանն ու Թուրքիան: Ինչու՞ Ռուսաստանն ու Իրանը գործակցության հարթակ դիտարկում են Ադրբեջանը եւ ոչ թե Հայաստանը: Փորձագետը բացահայտում է Իրանի իրական նպատակները Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատում: Ինչքանո՞վ է իրատեսական Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը: Ինչպիսի՞ ծավալի արգելք է ռուսական գործոնը հայ-իրանական գործակցության համար: Փորձագետը կարծում է, որ Հայաստանը մասնակցային քաղաքականության բարենպաստ եւ շահեկան հարթակ է անգամ իրարամերժ դիրքորոշումներ ունեցող ուժային կենտրոնների համար, ինչը պետք է օգտագործել Հայաստանի զարգացումն ու անվտանգությունը ապահովելու համար: Նա մատնանշում է մի քանի հնարավորություն:

Մանրամասները հաղորդման տեսագրությունում

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,