Մենք տեսանք, որ բռնությունը վարչապետից ա գալիս. առևտրականները ստորագրահավաք են սկսել

Ազգայն ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Առինջ մոլ»-ի ու մայրաքաղաքի այլ տոնավաճառների աշխատակիցներ. նրանք ստորագրահավաք են սկսել, որով կոչ են անում խորհրդարանական 4 ուժերին սատարել իրենց պայքարին:
Ցուցարարներից «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը լրագրողներին հայտնեց. «Երեկվանից մենք ստորագրահավաք ենք սկսել, որով դիմում ենք խորհրդարանական 4 կուսակցություններին, որ այս հարցին ուշադրություն դարձնեն, նայեն հասարակ մարդու տեսանկյունից: Այս բռնությունները ոչ մի լավ բանի չեն տանելու: Մարդն ուզում է հանգիստ աշխատի ապրի, իրավունք չունի՞: Ով ա որոշել, որ պետք է բռնություններով բյուջե լցնեն, մարդկանց անհանգստացնեն: Սխալ է պատկերացումը, թե առևտրականները հարուստ մարդիկ են, եթե մի տանը 4 մարդ կա, 4-ն էլ վարկերի տակ են, 4-ն էլ իրենց տներով, մեքենաներով, բիզնեսով գրավի տակ են: Ո՞վ ա որոշել, որ այս թալանը պետք է շարունակեն: Ինչ է նշանակում՝ կոշտ կոպիտ վարչարարություն: Մենք տեսանք, որ սա վարչապետից ա գալիս:»:

1in.am

Թալանչիներին թող փնտրեն Մոնումենտում. պատգամավորները հանդիպեցին առևտրականների հետ

Այսօր ԱԺ-ի դիմաց հավաքված առևտրականների հետ հանդիպեցին ԱԺ-ի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն, Միքայել Մելքումյանը  և «Ելք» խմակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բարձրացված հարցը «Ծառուկյան» խմբակցության սկզբունքային հարցերից մեկն է: «Որովհետև այստեղ դրված է սոցիալական արդարության խնդիրը: Այո՛, թալանիչներին են ման գալիս, թող բարձրանան Մոնումենտի այդ դիրքով դղյակները նայեն և տեսնեն այդ դղյակները գազի թալանի… այո՛, գազի տոտալ թալանի արդյունքում կառուցված դղյակներն են: Եկել են ձե՞զ են թալանչի ման գալիս: Դատապարտված է այն իշխանությունը, որը կփորձի փոքր և միջին բիզնեսը ճնշելով բյուջե լցնել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,