Ադրբեջանական կողմը երկու ժամ շարունակ կրակել է Բարեկամավանի տների ու դպրոցի ուղղությամբ

Տավուշի մարզի Բարեկամավան համայնքը երեկ երկու ժամ շարունակ գտնվել է հակառակորդի կրակահերթերի տակ, այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը: Նա նշեց, որ ժամը 17:00-ից մինչև 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմն անդադար կրակոցներ է արձակել գյուղի բնակելի տների, ինչպես նաև դպրոցի ուղղությամբ: Արդյունքում կան մասնակի վնասներ. դպրոցի պատուհանների ապակիներն են կոտրվել, ինչպես նաև մի քանի բնակելի տների տանիքներ վնասվել:

Ջոնիկ Միքայելյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց նաև, որ վնասների հատուկ ուսումնասիրություն համայնքում չի կատարվել, քանի որ դրանք մեծ չեն: Գիշերն, ըստ նրա, իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել: Այսօր ևս իրավիճակը Բարեկամավանի վարչական ղեկավարի պնդմամբ հանգիստ է, կրակոցներ չեն հնչել: Համայնքի բնակչության շրջանում, նրա վստահեցմամբ, խուճապ չկա, քանի որ առաջին անգամ չէ, որ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ:

Հերմինե Մկրտչյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,