Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Ինչու է հարկավոր դարչինը սննդակարգ ներառել

Դարչինը բավական տարածված համեմունք է, որը բուժիչ հատկություններ ունի։ Այն օգտագործվում է ըմպելիքներին ու մթերքին համ ու բույր հաղորդելու, ինչպես նաև բուժիչ միջոցներ պատրաստելու համար։

Դարչինը մեծ քանակով նուտրիետներ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին և օգնում են առողջության հետ կապված մի շարք խնդիրների դեպքում։ Այն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ ունի։ Steptohealth.ru-ն ներկայացրել է դարչին օգտագործելու 8 պատճառ։

Լավացնում է նյութափոխանակությունը։ Դարչինը նյութ է պարունակում, որը հակաբորբոքային հատկություն ունի, ինչի շնորհիվ լավացնում է նյութափոխանակությունը։ Այդ նյութի պարունակության շնորհիվ այն թեթևացնում է սնունդը չմարսելու հետևանքով առաջացող ցավը, բորբոքումը, մեծ քանակով գազերի առաջացումը։

Դարչինը նաև բջջանյութ և կալցիում է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել աղիների աշխատանքը, օրգանիզմից դուրս բերել աղերը և կենսագործունեության այլ արգասիքներ։

Պաշտպանում է սիրտն ու անոթները։ Դարչինի պարբերական և խելամիտ քանակով օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի և անոթների վրա։ Այս համեմունքը հարուստ է ճարպաթթուներով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կանխարգելել զարկերակային ճնշման բարձրացումը։ Հակաբորբոքային նյութերը մասնակցում են հյուսվածքների վերականգնմանը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Դարչինը խթանում է նյութափոխանակությունը և ակտիվացնում ճարպերի այրումը։ Դարչինի թուրմը նպաստում է արյան դետոքսիկացիային և լավացնում ածխաջրերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր օգտագործելու՝ օրգանիզմի կարողությունը։ Եվ դա դեռ ամենը չէ։ Դարչինը բջջանյութ է պարունակում, որը հագեցնող հատկություն ունի։ Սա թույլ է տալիս խուսափել ավելորդ քանակով ուտելուց։

Կանխարգելում է դիաբետը և օգնում դրա դեմ պայքարում։ Դարչինը նյութեր է պարունակում, որոնք խթանում են ինսուլինի ռեցեպտորները։ Դրա շնորհիվ ռեցեպտորներն աշխատում են օպտիմալ ռեժիմով, և շաքարը չի կուտակվում արյան մեջ։ Արդյունքում՝ դարչինն օգնում է կանխարգելել դիաբետը։ Իսկ եթե հիվանդությունն արդեն սկսվել է, այն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։

Լավացնում է շնչառական համակարգի վիճակը։ Դարչինը հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի արդյունքում օգնում է շնչառական համակարգը պաշտպանել անտիգեններից, որոնք հիվանդությունների պատճառ են դառնում։ Դարչինով տաք թեյն օգնում է հարբուխի և հազի դեպքում։ Մեծ քանակով հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ դարչինն օգնում է մաքրել շնչուղիները և չեզոքացնում ազատ ռադիկալների ազդեցությունը։

Խթանում է ուղեղի աշխատանքը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դարչինի խելամիտ քանակով օգտագործումը խթանում է ուղեղի աշխատանքը, կանխարգելում դրա վաղաժամ ծերացումը։ Լավանում են հիշողությունն ու ուշադրությունը, տեղեկատվությունն ընկալելու արագությունը։

Թեթևացնում է դաշտանի ընթացքում առաջացող ցավերը։ Կանանց, ովքեր դաշտանի ընթացքում ուժեղ ցավեր են ունենում, կարող է օգնել դարչինը։ Այն նպաստում է լարված մկանների թուլանալուն և թեթևացնում է ցավը։ Դարչինի հատկություններն օգնում են պայքարել հեղուկի կուտակման դեմ, թեթևացնել բորբոքումը, որը հաճախ նկատվում է այս շրջանում։

Ազատում է բերանի տհաճ հոտից։ Դարչինը կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից։ Հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ այն մաքրում է բերանի խոռոչը՝ նպաստելով բակտերիալ և սնկային վարակների կանխարգելմանը։ Բացի այդ՝ դարչինն օգնում է մաքրել լյարդը, ինչի շնորհիվ օրգանիզմն ազատվում է տոքսիններից ու կենսագործունեության արգասիքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4