Մերձավոր Արեւելքում ազդեցության ոլորտների համար պայքար․ Կլինի արդյոք պատերազմ (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև ազդեցության ոլորտի համար պայքարը սրվում է։ Տեսաբանները նույնիսկ չեն բացառում նոր լայնածավալ պատերազմի սկիզբը տարածաշրջանում ։ Առաջին գծում Եմենն ու Լիբանանն են, որտեղ բազմահազարանոց հայկական համայնք է ապրում՝ մոտ 150 հազար մարդ։ Լիբանանում Կիլիկիո Մեծ տան կաթողիկոսի նստավայրն է գտնվում։

Մերձավոր արեւելքում չափից շատ խաղացողներ են ներգրավված, իրավիճակը վտանգավոր է դառնում ։

Մերձավոր արեւելքում իրավիճակի մեջ չափից շատ խաղացողներ են ներգրավված ու նրանց միջև փոխհարաբերությունները բավականին բարդ են։ Ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ն միասնական քաղաքական գիծ են կառուցում Իսրայելի, ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիայի հետ՝ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, «Հիզբոլահի» դեմ։ Ընդ որում Մոսկվան մերձենում է սաուդցիների հետ ՕՊԵԿ արտադրության կրճատման ֆոնին, փորձելով բարձրացնել նավթի գները։ Բայց վերջերս Ռուսաստանը համաձայնագիր է կնքել Իրանի նավթային ընկերության հետ՝ 30 մլրդ դոլար արժողության նախագծերի իրացման համար։

Ռուսաստանը չի աջակցի Իրանի վրա հարձակումները։ Ու Իրանն էլ թույլ չի տա, որպեսզի Լիբանանի ու «Հիզբոլահի» վրա հարձակումները անպատասխան մնան։ Այդ ամեն կառուցված է նրա վրա, որ նավթի գների աճ առաջանա ու բոլոր ներգրավված կողմերը հոյակապ հաղթահարում են դա։ Քանի որ նրանք կարող են ավելի շատ զենք գնել՝ լրացուցիչ օգուտ ստանալով։

Էր Ռիադը սպառնում է հարեւաններին

Սաուդյան Արաբիայի ու Իրանի հետ հարաբերությունները սրվել են դեռ 2016-ի հունվարից, երբ սաուդցիների կողմից շիա քարոզչին մահապատժի ենթարկելը ու դրանից հետո Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա հարձակումը հանգեցրեցին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ Մեկուկես տարի անց Թեհրանի ու Էր Ռիադի ռազմատենչ հայտարարությունների հերթական ալիքն է սկսվել միմյանց հասցեին։

Փորձագետների խոսքով՝ Իրանի հետ պատերազմ սկսվելու դեպքում Էր Ռիադը ստիպված է լինելու միաժամանակ մարտական գործողություններ վարել Լիբանանում «Հիզբոլահի» դեմ ու Եմենում հուսիտների դեմ։ Այնպես որ այդ պատերազմը կարող է ամբողջովին հյուծել Սաուդյան Արաբիայի ռեսուրսները։ Առավել եւս որ երկրի ներսում իշխանության համար անդրկուլիսյան պայքար է տեղի ունենում եւ ակնհայտ ներքաղաքական ճգնաժամ է սկսվել, ինչը թուլացնում է Սաուդյան Արաբիայի դիրքերը Պարսից ծոցում։

Իսկ Իրանը հակառակը՝ ամրացնում է իր դիրքերը Սաուդյան Արաբիայի սահմանների շուրջ՝ Սիրիայում, Լիբանանում, Իրաքում ու Եմենում։

Կլինի՞ պատերազմ։ Էր Ռիադը սահմանափակվել է փոքր հաղթական պատերազմով

The New York Times-ը հարցում է իրականացրել վերլուծաբանների շրջանում ու ըստ նրանց տեսակետի՝ Լիբանանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ զինված հակամարտությունը քիչ հավանական է։ Սաուդյան Արաբիան ունակ չէ նման պատերազմ վարել ու Իսրայելն էլ այն հիմա չի ուզում։ Ըստ փորձագետների՝ տարածաշրջանում այսքան մեծ քանակությամբ ակտիվ խաղացողների ներկայության պայմաններում Սաուդյան ԱՐաբիայի ցանկացած գործողություն կավելացնի պատահական հակամարտության հնարավորությունը։

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հայտնեց իր հրաժարականի մասին՝ գտնվելով Էր Ռիադում։ Նա «Հիզբոլահ» շիա շարժմանն ու Իրանի մեղադրեց Լիբանանում ու արաբական աշխարհում թշնամանք բորբոքելու մեջ ու հայտնեց, որ իր վրա մահափորձ էր պատրաստվել։ «Հիզբոլահ» շարժման  առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները անհիմն է անվանել։ Նասրուլան հայտնել էր նաեւ, որ Էր Ռիադն է ստիպել Հարիրիին հրաժարական տալ ու հնարավոր է հարկադրաբար է նրան պահում Սաուդյան Արաբիայում։

Ամեն ինչ հանգում է փողին՝ Սաուդի տանը ֆինանսական ճգնաժամ է սկսվել 

Արքայազների համար անհասանելի են գումարային հոսքերը։ Ու դրա հիմնական գործոնը նավթի գինն է ։ Տասնյակ արքայազներին ու այլ ազդեցիկ անձանց ճնշելով՝ հաջողվել է հասնել նրան, ինչին չէր հաջողվում հասնել ՕՊԵԿ բոլոր հանդիպումներում նավթի գնի հարցում՝ այսինքն առաջացնել նավթի գնի աճ։ Բայց պաշարների կրճատումը արտահայտում է երկարաժամկետ խնդիր։ Սաուդյան Արաբիան նավթի յուրաքանչյուր բարելի համար գումար է կորցնում, դրա վկայությունն է այն, որ երկիրը նվազեցնում է ծախսածածկման կետը։ Սակայն Իրանի համար այդ կետը միեւնույն է շատ ավելի ցածր է մնում։ Այնպես որ եթե նույնիսկ գները այսուհետ էլ աճեն, Սաուդյան Արաբիան կհասնի ծախսածածկության իրական կետին, միայն երբ Իրանը բավականաչափ հարսանա։

Միջնաժամկետ հեռանկարում նավթը վաճառվելու է բարելի դիմաց 50-60 դոլարով, համարում են ԱՄՀ-ում։

Հաշվի առնելով սաուդցի արքայազնելի շվայտ կենսակերպը, որը սպառնում է երկրի բյուջեին, թագավորական ընտանիքի հետագա մանրակրկիտ զտումը անխուսափելի է, չնայած շատ ռիսկային։ Թագավո ր Սալմանն ու գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը արդեն իսկ դեմ են դուրս եկել մեծահարուստների շատ մեծ խմբին։

Իշխանությունը բաժանվել է երեք հիմնական գերդաստանների միջեւ՝ Սալման թագավորի ու նրա սիրելի որդու՝ Մուհամեդի, Նայեֆ արքայազնի որդու ու վերջապես հանգուցյալ թագավորի որդու՝ այքայազն Միտեբի՝ Ազգային գվարդիայի նախարարի միջեւ։

Այս ներքաղաքական պառակտումների հետեւանքով Սաուդի տունը կորցրել է հսկողությունը Սիրիայում ու խրվել Եմենի հետ պատերազմի մեջ։ Իսկ 32-ամյա արքայազնը վարում է վտանգավոր, իմպուլսիվ ու ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականություն, որը ներառում է Իրանի հետ լարվածության ուժեղացում, Եմենում աղետալի պատերազմ ու Կատարի շրջափակում։

Այս քաղաքականությունը աղետալի է միլիոնավոր մարդկանց համար՝ թե Եմենում, թե Սաուդյան Արաբիայում։

Թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ, պաշտոնատար անձինք ու ձեռնարկությունների ղեկավարներ են ձերբակալվել ռեպրեսիաների ընթացքում, նրանց մեղադրել են փողեր լվանալու, կաշառակերության, դրամաշորթության ու պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերությունների սրացումը տեղի է ունենում Էր Ռիադում իշխանության համար անդրկուլիսյան պայքարի ֆոնին։ Թագավորական տոհմում քաղաքական ճգնաժամն ակնհայտ է, ու այդ գործոնը կարող է թուլացնել Սաուդյան Արաբիայի դիրքերը Պարսից ծոցում։

Նյութերը՝ The New York Times, «Вести», DW, , Tvrain, -ի

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,