Newsweek. Սաուդյան Արաբիան պատրաստվում է Լիբանանի դեմ պատերազմի՞

Լիբանանում հասունացող հակամարտության մտավախությունները ծագեցին նոյեմբերի 9-ին՝ այն բանից հետո, երբ արաբական պետությունները, հետեւելով Սաուդյան Արաբիայի օրինակին, իրենց քաղաքացիներին կոչ արեցին անհապաղ լքել Լիբանանը, որի նախկին վարչապետը «հավանաբար իր կամքին հակառակ» գտնվում է Էր Ռիադում։ Այս մասին Newsweek–ում լույս տեսած հոդվածում գրում է Թոմ Օ՛Քոնորը։

Նրա խոսքով՝ Լիբանանում մրցակցող ազգայնական եւ միջազգային շահերի միջեւ ուժերի բալանսը վտանգավոր կերպով սասանվեց, երբ վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիա կատարած այցելության ժամանակ հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին։

Հարիրին Լիբանանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, նրա կուսակցությունը՝ «Շարժում հանուն ապագայի», սուննիական շարժում է, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։ Հարիրին հայտարարել է, որ վախենում էր իր կյանքի համար, քանի որ իր դեմ շիական «Հիզբոլլահը» եւ Իրանը, ենթադրաբար, դավադրություն են կազմակերպել։

«Չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի բանակը հերքել է այդ դավադրությունը, Սաուդյան Արաբիան այն Լիբանանի կառավարության կողմից պատերազմի ակտ է հայտարարել եւ արդեն հինգշաբթի պահանջել է, որ իր քաղաքացիներն անմիջապես լքեն երկիրը։ Համանման հայտարարություններ են արել նաեւ Բահրեյնը, Քուվեյթն ու ԱՄԷ–ն»,– գրում է հեղինակը։

Վերլուծաբանը նշում է, որ վերջին նորությունները կասկածներ են  հարուցում Հարիրիի տեղաշարժի ազատության կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ 4 անհայտ պաշտոնյաներ, որոնց խոսքը հինգշաբթի մեջբերել էր Reuters–ը, ենթադրում էին, որ Հարիրիի ազատությունը Սաուդյան Արաբիայի ձեռքում է։

Մինչ այդ լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետի շքեղ օդանավը վերադարձել է Բեյրութի միջազգային օդանավակայան, իսկ Al Jadeed TV–ն հայտնում է, որ  Հարիրիի օդանավը, իրոք, վերադարձել է, բայց առանց վարչապետի։

Թե՛ ԵՄ–ն, թե՛ ԱՄՆ–ն հաստատել են իրենց աջակցությունը Լիբանանին, ընդ որում, հեռավորություն պահպանելով Սաուդյան Արաբիայի ավանդական դաշնակցից։ Հինգշաբթի լարվածության սրմանը զուգահեռ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Սաուդյան Արաբիա այցելության մասին։

Մինչ «Հիզբոլլահի» մեդիա գրասենյակի ներկայացուցիչը Newsweek–ի  հետ զրույցում հայտնել էր, որ կուսակցությունը չի վախենում առաջիկա ռազմական հակամարտությունից, «Հիզբոլլահի» ներկայացուցիչ Հասան ֆադլալլահը խորհրդարանում հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան պետք է դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին եւ վերջ դնի տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիային։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,