7 պատճառ այս աշնանն ավելի շատ արմավ ուտելու համար

Արմավը կարելի է անվանել աշնանт ամենամեծ պահանջարկն ունեցող մթերքներից մեկը։ Պարզվում է, ո ր այն ոչ միայն համեղ է , այլեւ շատ օգտակար առողջության համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս աշնանը արմավ ավելի հաճախ ուտելու մի քանի պատճառ․

  1. Արմավը դրական է ազդում մարսողական համակարգի վրա ու օգնում է պայքարել փորկապությունների դեմ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։ Հետաքրքիր է, որ արմավները պարունակում են եւ լուծելի եւ չլուծվող մանրաթելեր, որոնք օգնում են մաքրել մարսողական համակարգը, դրանով իսկ աղիքներին հնարավորություն տալով ավելի լավ աշխատել։ Այս նյութերը նաեւ նվազեցնում են կոլիտների, չարորակ ուռուցքների ու թութքի հավանականությունը։
  2. Արմավը ամրապնդում է սրտի առողջությունը։ Համարվում է, որ արմավը օգտակար է մի շարք սրտանոթայն հիվանդությոնների կանխարգելման համար։
  3. Արմավները հարուստ են մագնիումով , իսկ այդ հանքանյութը ունի հզոր հակաբորբոքային ու հանգստացնող ազդեցություն։
  4. Արմավը նվազեցնում է զարկերակային ճնշումը, դրանով իսկ եւս մեկ դրական ազդեցություն թողնելով սրտանոթային համակարգի վրա։
  5. Արմավը նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։ 14 տարվա ընթացքում հրապարակված 7 հետազոտությունների մետա վերլուծությունը ցույց է տվել որ սննդակարգում յուրաքանչյուր 100 մգ մագնիումի առկայությունը 9 տոկոսով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։
  6. Արմավը նպաստում է առողջ հղիությանն ու ծննդաբերությանը։ Բազմաթիվ հետազոտություններ հանգել են այն եզրակացության, որ արմավը օգտակար է ապագա մայրերի համար, քանի որ բարերար է ազդում հղիության ու ծննդաբերության վրա։ Ծննդաբերությանը նախորդող 4 շաբաթների ընթացքում արմավի գործածումը զգալիորեն նվազեցնում է ծննդաբերության արհեստական ստիմուլյացիայի անհրաժեշտությունը, նաեւ թեթեւացնում երկունքի ցավերն ու կրճատում ծննդաբերության տեւողությունը։
  7. Արմավը լավացնում է ուղեղի աշխատանքը։ Եթե հավատանք հետազոտություններին, որոնք հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում,  վիտամին B6 –ի բավարար քանակությունը կապակցված է ուղեղի աշխատանքի բարելավման հետ։ Իսկ արմավը հարուստ է այդ վիտամինով։
  8.   news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,