Հնարավորությունների համեմատականով մենք հաղթել ենք. ուսանողները շարունակում են դասադուլը

Մայրաքաղաքում ԵՊՀ ուսանողների դասադուլը շարունակվում է  նաեւ այսօր: Այսօր արդեն բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ավելացել են նաեւ դասախոսներ:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման է:

Ցուցարարներն ասացին, որ պատրաստել են նաեւ տեսահոլովակ, որտեղ բանակի բարձրաստիճան սպաներն են վսահեցնում, որ բարձր մոգերով ուսանողներն ավելի անհրաժեշտ են թիկունքում, եւ ամենեւին պետք է չէ նրանց բանակ զորակոչել»:

Ցուցարար դասախոսներից ոմանք էլ հայտարարում են, որ դեմ են տարկետման վերացմանը, փոխարենն առաջարկում են բանակ տանել ոստիկաններին:

Նկատենք նաեւ, որ դասադուլի դուրս եկած ուսանողներն իրենց հետ բերել են ցուցապաստառներ՝«Պահանջում ենք տարկետում», «Անժամկետ դասադուլ» գրություններով:

Հիշեցնենք, որ ուսանողների ակցիան սկսվել էր դեռ երեկվանից: ԵՊՀ ուսանողները նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարին էին նամակներ հասցեագրել ու հրավիրում էին  հրապարակային քննարկման։

GALATV.AM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,