Եթե նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով ոչ մի վկա ողջ չմնա՝ Մեղրիի փոխանակման տարբերակը պետք է քննարկել

«Հոկտեմբերի 27-ի ամբողջ գործը կազմված է շատ կասկածելի դրվագներից, շատ ավելի զարմանալի իրադարձություն կար Տիգրան Նաղդալյանի հետ կապված։ Հիմա Գրիգորյան Էդիկի հետ կապված՝ մարդն ասել է, որ բան ունի ասելու, հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք քննությունը ստացել է ինֆորմացիան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվանը, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Մեր զրուցակիցը նշում է՝ Հոկտեմբերի 27-ի գործն առ այսօր օգտագործվում է շահարկումների համար. «Ամենաանհեթեթ բաներն են խոսում ինչ-որ խնդիր սպասարկելու համար։ Ես նորից եմ կրկնում՝ Հոկտեմբերի 27-ը մի խնդրի հետ է կապված՝ Մեղրիի փոխանակման տարբերակ, ինչը Հայաստանի ոչնչացումն էր։ Այդ օրը գնդակահարվեց մեր անկախությունը, սկսենք անկախության վերականգնումը այդ գործի բացահայտմամբ։ Տարրական հարց է՝ եղե՞լ է Մեղրիի փոխանակման տարբերակ, թե՞ ոչ։ Եթե այդպիսի բան լիներ՝ Հայաստանը կոչնչանար, հարց է առաջանում՝ ո՞վ էր ուզում, որ Հայաստանը ոչնչանար»,- ասաց Մանուչարյանը։

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի հարցով կան ֆունդամենտալ հարցեր, և եթե նույնիսկ ոչ մի վկա չմնա՝ Հոկտեմբերի 27-ի հարցը Մեղրիի հետ կապված պետք է քննարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,