Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն վաղը. Տեղի կունենա սգո երթ Արցախում

ՌԴ բանտերից մեկում իր մահկանացուն կնքած հայ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն  վաղը՝ հոկտեմբերի 21-ին:

Իսկ հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի հայկական եկեղեցում։

Լ. Հայրապետյանի հուղարկավորության օրը նրա ծննդավայրում՝ Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի կունենա սգո հավաք:

Գործարարն ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է գլխավոր հովանվորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։

2008 թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել էր նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Հայրենի Վանք գյուղում գործարարը հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ։ Բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգինները։ Վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ Բարերարի առաջնային ծրագրերից է համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, այդ թվում, կտեղակայվի գործող ռազմական գիմնազիա։

Նա ձերբակալվեց 2014 թ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։

Լևոն Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: 2016 թ-ի ապրիլից նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Մոսկվայի Բուտիրսկայա բանտում: Նա անգամ կորցրել էր գիտակցությունը:

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ Սերգեյ Մակեեւի փողոց 12 հասցեում։

galatv.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,