Հայաստանն ու Իրանը համատեղ հուշագրեր են ստորագրել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով Իրանի իսլամական Հանրապետությունում է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը ստորագրեցին անասնաբուժական, գեղարվեստական-մշակութային եւ գիտատեխնիկական համագործակցության բնագավառում երեք հուշագիր:

Պատրաստ ենք Հայաստանի արտոնյալ ռեժիմները տրամադրել Իրանի մեր գործընկերներին. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին «շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից և շատ լավատես՝ դեպի հեռանկարներ»։ Այս մասին  հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ունեցել ենք կառուցողական և առարկայական հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և խոսել բոլոր այդ թեմաներով», – ասաց վարչապետը։
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ամրագրել են, որ շահագրգռված են իրանական բիզնեսի, կապիտալի և իրանական ընկերությունների Հայաստան գալու հարցում։
«Այն արտոնյալ ռեժիմները, որ Հայաստանն ունի, պատրաստ ենք շատ բաց տրամադրել իրանական գործընկերներին», – նշեց Կարապետյանը։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,