ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարականի դիմում է ներկայացրել

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: «Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլեւս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,-գրել Է Ագրամունտը Twitter-ի իր օգտահաշվում:
ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ավելի վաղ այն ընտրովի պաշտոնից հեռացման հնարավորություն չԷր նախատեսում: Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարվում են կազմակերպության 19 փոխնախագահների կողմից:
Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել Էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար:
Ագրամունտի անվան հետ են կապվում նաև արբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե ֆակտո, տևական ժամանակ, հեռացված լինելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, Պեդրո Ագրամունտը ներկայացրել է հրաժարականի դիմում…. Այսպիսով կանխվում է նրան իրավական ընթացակարգով իմփիչմենթի ենթարկելու՝ երկուշաբթի Ստրասբուրգում նախատեսված անխուսափելի արարը։
Հ.Գ. ԵԽԽՎ-ն առողջացման նշաններ է ցույց տալիս, ինչն ուղիղ համեմատական է այդ կառույցից Ադրբեջանի դժգոհության և Ալիևի՝ ԵԽ-ից հեռանալու մասին բարձրաձայնումների հետ։

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,