Բաղդադ-Երեւան-Քրդստան. տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական չվերթ

Վերջին օրերին մի շարք ապրանքներ թանկացել են։ Քաղաքացիները նշում են, որ ամեն անգամ խանութ մտնելիս սրտի ահով սպասում են, թե այս անգամ ինչն են թանկացած տեսնելու։ Սովորաբար նման թանկացումներ լինում են դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի շուտ է սկսել։ Թանկացել է մսամթերքը, կարագը, պանիրը, ծխախոտը։ Եթե որոշ ժամանակ առաջ մեկ կգ տավարի միսը կարելի էր գնել միջինը 2500 դրամով, ապա այսօր այն վաճառվում է 2800-ից 2900 դրամով։ Կարագը կտրուկ թանկացել է, «Նոր զելանդական» կարագը 3600 դրամից դարձել է 4000-4100 դրամ, «Անկոր» կարագի մեկ տուփն այսօր նախկին 700 դրամի փոխարեն վաճառվում է 1000 դրամով։ Պանիրը թանկացել է 20-30 դրամով, նույնքան էլ ծխախոտը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ թանկացումների խնդիրը լուծողները համարում են, որ նման խնդիր չկա։ «Աշխարհի ցանկացած երկրում, եթե գյուղատնտեսության նախարարը բարձրաձայն հայտարարի, որ միս շատ է ուտում բնակչությունը, դրա համար թանկացել է, ապա հաջորդ օրը կառավարությունը նախարարի հրաժարականը պահանջի։ Գյուղատնտեսության նախարարը չգիտի մեկ լիտր կաթի ինքարժեքը»։
Բաբկեն Պիպոյանը այս խնդրի լուծումը չի կարող ասել, քանի որ, ըստ նրան, խնդիրը իրական լուծողները համարում են, որ որեւէ խնդիր չկա։
ՏՄՄՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը, անդրադառնալով մսի շուկայում տեղի ունեցած թանկացմանը, նշեց, որ հանձնաժողովը այդտեղ վերահսկողություն իրականացնելու գործառույթ չունի, քանի որ այս շուկայում գործում են հազարավոր փոքր և միջին տնտեսվարողներ, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններ․ «Այս ոլորտում չկան գերիշխող տնտեսվարողներ, իսկ ինչպես գիտեք, Հանձնաժողովը վերահսկողություն, ինչպես նաև գնային մոնիթորինգ է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը գնային բարձրացում է արձանագրել կարագի շուկայում, ինչի հետ կապված իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն՝ գնի փոփոխության պատճառները պարզելու նպատակով: Հաշվի առնելով, որ ՀՀ կարագի հիմնական մասը ներմուծվում է Նոր-Զելանդիայից, ուստի հանձնաժողովը, դիտարկում է հենց այդ երկրից ներմուծվող կարագի միջազգային գների, կարագի ներմուծման և վաճառքի գների փոփոխությունները: Միջազգային շուկաներում կարագի վաճառքի գների դիտարկումները ցույց են տալիս, որ 2016 թվականի հուլիս ամսից մինչ օրս նորզելանդական կարագի վաճառքի գները շարունակական աճ են գրանցել: 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2779 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների՝ 3842 դրամ»։
Տնտեսագետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ այսօր որեւէ մեկ չի կարող համապարփակ պատասխան գտնել թանկացման վերաբերյալ հարցերին․ «Ինքս չեմ դարձրել քննության առարկա, ավելին՝ կարծում եմ, որ այստեղ խորը ուսումնասիրությունների անհրաժեշտությունը կա, որովհետեւ կարող է պայմանավորված լինել սուբյեկտիվ գործոններով։ Ամեն դեպքում՝ խնդիրը իսկապես սուր արտահայտված է հասարակության համար, ինքս հանրային խորհրդի անդամ եմ, մենք դա դարձնելու ենք խնդրի առարկա։ Գործոնները ամենատարբեր կարող են լինել՝ կախված շուկայի պահանջարկից, միջազգային թանկացումներից, ֆինանսական հոսքերից։ Էսօր մեր շերտավորված հասարակության համար դա մեծ խնդիր է»։
Աննա Պապիկյան

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,