«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության կոչը՝ Ջավախքի դեպքի վերաբերյալ

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 30-ին Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և միանում երկուստեք հնչող կառուցողական կոչերին՝ համակողմանիորեն ընդունելի լուծում գտնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները՝ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին և ջավախահայությանը զսպվածություն ցուցաբերել և չշիկացնել լարված մթնոլորտը, ինչպես նաև հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին՝ փոխըմբռնմամբ լուծում տալ վիճելի եկեղեցիներին առնչվող՝ արդեն իսկ տարիներ ձգվող հիմնահարցին:
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը մեծապես կարևորում է նաև ետխորհրդային շրջանում հայ և վրաց մտավորականության ներկայացուցիչների դերը երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխադարձ հարգանքի ամրապնդման գործում: Այս օրերին հետևելով լրատվամիջոցներում խնդրի լուսաբանմանը՝ հանդիպել ենք իրարամերժ, դեպքերն անգամ ազգամիջյան բախումներ որակվող հրապարակումների, ինչն անթույլատրելի և վտանգավոր է ոչ միայն ընթերցողին մոլորեցնելու, այլև սադրանքի հանիրավի հրահրողը դառնալու հարցում: Հորդորում ենք լրատվամիջոցներին շրջահայացություն և զսպվածություն ցուցաբերել՝ չանտեսելով հայ և վրաց դրկիցների նվիրական զգացմունքները և մասունքների հանդեպ պաշտամունքը: Նկատենք, որ լրատվամիջոցների կողմից յուրաքանչյուր արտասանված կամ գրավոր խոսք իր արձագանքն է գտնում սոցիալական հարթակներում և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր քաղաքականորեն բարդ տարածաշրջանում:
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը շարունակելու է ուսումնասիրել և վերլուծել իրավիճակը՝ օգտագործելով հանրային դիվանագիտության հնարավոր բոլոր խողովակները հարցի լուծմանն աջակցելու նպատակով:
«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության վարչություն

168.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,