Չեխահայ Գոռ Հարությունյանը դարձավ քիքբռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

30 սեպտեմբերի, 2017 | 22:54

ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ. -Այսօր երեկոյան Պրահայի Սպարտա Արենա  մարզադահլիճում  28-ամյա չեխահայ Գոռ Հարությունյանը լարված պայքարից հետո դարձավ Քիքբռնցքամարտի K1 Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպական առաջնությունը անցկացվում էր Քիքբռնցքամարտի համաշխարահային ֆեդերացիայի/WAKO/ հովանու ներքո։  71 կգ քաշային կարգում անցկացված մրցամարտում մեր հայրենակիցը հաղթեց լեհ մարզիկ  Տոմաշ Կաժմարժչիկին։ 

Եվրոպական այս առաջնությանը 71 կգ քաշային կարգում մասնակցում էին 23 մարզիկներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից։

ՕՐԵՐ-ի խնդրանքով մեկնաբանելով առաջնությունը, Գոռ Հարությունյանը պատասխանեց. ,, Ընդհանուր առմամբ շատ լավ անցավ։ Շատ ուժեղ մրցակիցներ էին մասնակցում, ես մենամարտեր ունեցա ուկրաինացիների, ռուսի եւ լեհի հետ։ Բոլորը շատ ուժեղ մարզիկներ էին։ Վերջին մենամարտը  տակտիկապես դժվար էր,  բայց մենք տեխնիկապես փոխեցինք մեր ռազմավարությունը եւ հաղթեցի։

Նախկինում Գոռն արդեն դարձել էր Եվրոպայի  արծաթե եւ բրոնզե մեդալակիր, իսկ  2013 թվականին՝ Չեխիայի չեմպիոն։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին փառահեղ հաղթանակի համար եւ մաղթում նորանոր հաղթանակներ։ Շնորհավորում ենք նաեւ Գոռ Հարությունյանի մարզիչներին՝ Անատոլի եւ Յուրա  Հունանյաներին։

ՕՐԵՐ

 

 

 

 

 

 

 

 

orer.eu

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,