Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել

Շիրակի պետական համալսարանում այսօր վաղ առավոտից ուանողները դասադուլ են հայտարարել:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքագետ Գագիկ Համբարյանը և դասախոս, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որով իրենց վրդովմունքն էին հայտնել, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը` հանուն սեփական շահադիտական նպատակների:

Համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան` վտանգված:

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ

Լուսանկարները՝ Սաթենիկ Կաղզվանցյանի ֆեյսբուքյան էջից

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,