Որքան գումար է ծախսվել պետբյուջեից Հայաստան-Սփյուռք համաժողովի կազմակերպման համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման և անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձևավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության և այլ նման նպատակներով: Իսկ ահա Հայաստան այցելելու, և այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ և այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով:
Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»:

hayeli.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,