Տէր Զօրի զինուորական օդակայանը ազատագրուեցաւ

Այսօր  յետմիջօրէին    Սուրիոյ բանակի ջոկատներ      յաջողեցան        ազատագրել        Տէր Զօրի    զինուորական օդակայանը:  Այս  մասին լուրը փոխանցեց   «Ալ Մայատին» կայանը նշելով, որ    բանակը       կոտրելէ ետք   օդակայանին շուրջ Տահէշի      պաշարման  օղակները  յաջողեցաւ   մուտք  գործել  օդրակայանի    դուռը  համարուող «Լիուա  թաամին »  շրջանը:

Բանակը  նոյնպէս  յաջողած է  քակել   օդակայանին շուրջ  լարուած  հարիւրաւոր  ականներ   եւ մինչեւ այս պահը ականազերծումը կը շարունակուի:

 

Ըստ  նոյն աղբիւրին  այս ընթացքով  բանակը պիտի շղարունակէ  յառաջանալ եւ  հասնիլ քաղաքի  կեդրոնական հատուած եւ թիրախ համարուող  առաջին    շրջանները պիտի ըլլան  ՝ Հարապէշ   եւ Թահթուհ   շրջանները:

Նշենք, որ     երեք տարուան ընթացքին  պաշարման տակ մնալէ ետք    Սուրիոյ բանակը    չորս  օր առաջ   յաջողած  էր  կոտրել  Տէր Զօրի   պաշարման օղակը

Ըստ BBC Arabic    կայանին   Տահէշ  ահաբեկչական խմբաւորման հարիւրաւոր զինեալներ   խոյս   կու տան քաղաղէն, իրենց ետին   թողելով մեծ քանակութեամբ  զէնք եւ զինամթերք:

 Կայանը նաեւ փոխանցեց, որ    Տէր  Զօրի մէջ Տահէշի ստացած  ծանր հարուածը  կը համարուի  այդ  կազմակերպութեան  աւարտի   սկիզբը Սուրիոյ մէջ:

arevelk.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,