37 զոհ, ավերված 71 եկեղեցի, 4.500 խանութ, 2.100 տուն. 1955թ.-ի հայերի ու հույների ջարդը, որի մասին պատմությունը լռում է (լուսանկարներ)

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Թուրքիայում 20-րդ դարի հունական և հայկական հերթական ջարդերից մեկին, որի մասին, սակայն, առավել քիչ է խոսվում պաշտոնական պատմագրության մեջ: Թուրքական ընդդիմադիր մի քանի պարբերականներ, ինչպես և ամեն տարի, հիշեցրել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի մասին, որի պատճառով Օսմանյան կայսրության մայրաքաղաք և Թուրքիայի հանրապետության մշակութային ու տնտեսական կենտրոն Ստամբուլը կորցրեց իր բնիկ բնակչության մի մասին՝ նաև հետագա տարիներին շարունակված ակտիվ արտագաղթի հետևանքով:

Թուրքական «Բիրգյուն» պարբերականը 62 տարի առաջ տեղի ունեցած ջարդն անվանել է «Թուրքիայի պատմության ամենասև էջերից մեկը»՝ հիշեցնելով, որ մեղավորներն այդպես էլ չպատժվեցին, իսկ թեման մոռացության մատնվեց շատերի կողմից:

Картинки по запросу 6-7 eylul

Ամեն ինչ սկսվեց լրատվամիջոցների «խաղից», որոնք ըստ շատերի՝ հատուկ ուղղորդված էին:

1955թ.-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը, սակայն այն իր գործն արդեն արել էր:

Похожее изображение

Հույները, նրանց հետ միասին նաև հայերն ու հրեաները հարձակումների ենթարկվեցին ազգայնական խմբերի կողմից Ստամբուլի Բեյօղլու, Բեշիկթաշ, Շիշլի, Սամաթիա, Քադըքյոյ և այլ շրջաններում, ազգայնականները հասան նաև Ստամբուլի կղզիներ՝ հայերի, հույների ու հրեաների ամառանոցներ, ինչպես նաև տուժեցին Անկարայի, Իզմիրի ու մի շարք այլ քաղաքներում բնակվող քրիստոնյաները:

6-7 Eylül film gösterimi ile anılıyor

Ըստ «Էվրենսել» պարբերականի՝ ջարդին մասնակցում էին նաև կանայք, որոնք Բեյօղլուի պողոտայի երկայնքով թափված կահույքի կտորների, կիսաշրջազգեստների, փետրավոր գլխարկների, կոշիկների, կարի մեքենաների ու հեռուստացույցների միջից ընտրում էին իրենց հարմար ավարը:

Картинки по запросу 6-7 eylul

Похожее изображение

Ողբերգական այս դեպքերը մի շարք հույն և հայ ընտանիքների սնանկացման և արտագաղթի պատճառ դարձան:

Картинки по запросу 6-7 eylul

Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 6-ին և 7-ին տեղի ունեցած ջարդի ժամանակ մահացել է 11 մարդ, մինչդեռ հայկական ու հունական համայնքների մոտ եղած տեղեկություններն այլ են. 37 սպանված, 300-ից ավելի բռնաբարված կին, ավերված 71 եկեղեցի, 3 թերթի խմբագրություն, 4.500 արհեստանոց ու խանութ, 26 դպրոց, 2.100 տուն ու բնակարան:

Картинки по запросу 6-7 eylul

Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը նկատում է, որ զանգվածային կողոպուտներն ու հայ և հույն արհեստագործների սնանկացումը կամ արտագաղթը հետագա տարիներին իր ազդեցությունը թողեց Ստամբուլի և երկրի տնտեսության վրա, սակայն իշխանությունները մեծ ջանքեր թափեցին քրիստոնյաներից մնացածը նորաստեղծ թուրք բուրժուազիայի ձեռքն արագ փոխանցելու և նրանց այդ գործում ադապտացնելու համար:

Картинки по запросу 6-7 eylul

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ստամբուլում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ հիշատակելով 62 տարի առաջ տեղի ունեցած ջարդերը: Նախատեսվում է անցկացնել հատուկ հավաք, ինչպես նաև համերգ, գրական սեմինար, ցուցահանդես և հիշատակի ընթրիք:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,