Գիտնականները հայտնաբերել են մեղրի նոր բուժիչ հատկությունները

Մեղրը լիարժեք սուպերմթերք է: Այն կանխում է քաղցկեղի զարգացումը և սրտի հիվանդությունները, ինչպես նաև նվազեցնում է խոցերի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ, հայտնում է thekievtimes.ua-ը:
Մեղրը պարունակում է էնզիմ, ինչի շնորհիվ ունի հակասնկային և հակաբակտերիալ ազդեցություն` կապված ջրածնի պերօքսիդի արտադրման հետ: Այն վերականգնում է հյուսվածքները այրվածքների դեպքում:
Մեղրը նաև բարելավում է մարզիկների ցուցանիշները: Դեռևս հին օլիմպիականները մեղրը և չոր թուզը օգտագործում էին որպես էներգետիկ խառնուրդ: Մեղրը ծանրաբեռնվածություններից հետո իրոք կրճատում է վերականգնման ժամանակը:
Գիշերային հազը և կոկորդի գրգռվածությունը պակասեցնում է ընդամենը 1 գդալ մեղրը: Չնայած մեղրը քաղցր է և պարունակում է պարզ շաքարներ, այնուամենայնիվ դրականորեն է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա: Միաժամանակ մեղրի մեջ կարելի է գտնել նաև օգտակար բակտերիաներ: Ստացվում է, որ մեղրը գերազանց պրոբիոտիկ է:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,