Ստեփանակերտում Անկախության տոնին նվիրված համերգին Դանիել Դեքերը երգել է «Իմ Արցախը» (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատությունների վերջին` հիմնական ակորդը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կայացել է տոնական համերգ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրեսը»։

 

Տոնական համերգին մասնակցում էին տարբեր երաժշտական համույթներ, անհատ կատարողներ` ՀՀ-ից, ԱՀ-ից և արտերկրից:

 

Համերգին հանդես է եկել նաև ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, իսկ նրա «Իմ Արցախ» երգի պրեմիերան ջերմ ընդունելության է արժանացել հանդիսատեսի կողմից:

 

Համերգն ավարտվել է ավանդական դարձած շքեղ հրավառությամբ:

 

Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված համերգներ ու հրավառություն է եղել նաև Արցախի շրջկենտրոններում:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,