Ռաքքայում երկու հայ ընտանիք է ազատվել ԻՊ-ի ձեռքից

Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է Ռաքքայից հայ եւ ասորի մի քանի ընտանիքների ազատել, որոնք քաղաքից չէինք կարողացել հեռանալ «Իսլամական պետության» կողմից այստեղ վերահսկողություն հաստատելուց հետո:
Այս մասին գրում է «ԱԿՕՍ» պարբերականը՝ վկայակոչելով Սիրիայի քրդաբնակ շրջանում աշխատող անկախ լրագրող Մեսութ Մուհամմեդին:
Ազատագրված հայուհիներից Սաուս Կարապետյանը պատմել է, որ «Իսլամական պետության» զինյալներն իրենց ստիպել են գլխաշոր կրել, սակայն, մահմեդական կանանցից տարբերվելու համար, դեմքը չծածկել: Մյուս հայերն էլ պատմել են պարբերաբար ծաղրի ու ստորացումների ենթարկվելու, հսկայական տուրքեր վճարելու հարկադրանքի մասին:
«Իսլամական պետության» կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մեծ մասն ապաստան է գտել Հասաքե քաղաքում:
artsakhpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,