«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի». ակցիա (տեսանյութ)

Նաիրիտցիները փոխել են ակցիայի օրը: Գործադիր մարմնի  նիստի  օրվա փոխարեն նրանք այսօր էին  հավաքվել կառավարության շենքի մետ: Ըստ տեղեկությունների՝ Նաիրիտի ներդրողներն այստեղ են, գիշերը ժամանել են Հայաստան։
Կարինե Շահվերդյանին հույս է ներշնչում այն, որ կառավարությունը չի մերժել  եվրոպական հոլդինգի առաջարկը:
Նաիրիտցիները համոզված են՝   գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է միայն իշխանության ցանկությունը։
«Իրենց ձեռք չի տալիս, իրենց ձեռք էր տալիս միայն ալան-թալան լիներ, եւ իրենք օգտվեին այդ բարիքներից, թող պետությունը վերցնի իր ձեռքը եւ աշխատացնի, եկամտաբեր գործարան է։ Այդ գործարանը հո միայն կաուչուկ չի արտադրում, ժավել, կիր, սոսինձ: Սոսինձը Մալաթիայի շուկայում Թուրքիայից են բերում, ինչի՞»։
«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի: Նաիրիտի հետ կաշխատեն բազմաթիվ գործարաններ, որովհետեւ մեր գործարանի արտադրանքը օգտագործվել է եւ գյուղատնտեսության եւ  թեթեւ արդյունաբերության բոլոր բնագավառներում»։
Ըստ ակցիայի մասնակիցների՝  Նաիրիտի սնանկացմանը նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ որոշ պաշտոնյաններ շատ բարձր աշխատավարձ են ստացել։
Արդեն 7 տարի է քիմիական երբեմնի հսկան արտադրանք չի տալիս,  2015 թ  փետրվարին  1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Գործարանում աշխատում են միայն անվտանգության աշխատակիցները:

a1plus

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,