Կարո Փայլանը նստացույցի միջոցով պայքարում է խորհրդարանում Ցեղասպանության մասին բարձրաձայնողներին տուգանող օրենքի դեմ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի (խորհրդարան) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր կուսակիցների հետ մասնակցում է օրերս Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի ընդունման դեմ Դիարբեքիրում անցկացվող նստացույցին, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ու քրդաբնակ նահանգների մասին խոսելիս «Քուրդիստան» անվամբ հիշատակումների դեպքում պատգամավորներին դրամական տույժի ենթարկելու առաջարկը:

Լրատվամիջոցների հետ զրույցում Փայլանը պատմել է, որ բացօթյա նստացույցին իրեն շատ ավելի լավ է զգում, քան Մեջլիսում:

«Բաց երկնքի տակ քնելն անհավատալի հրաշալի բան է», – ասել է հայազգի պատգամավորը:

Նա հայտնել է, որ տեղում աշխատող ոստիկանները պարբերաբար խոչընդոտում են իրենց այցելել ցանկացող քաղաքացիների մուտքը նստացույցի համար հատկացված տարածք:

«Երբեմն մեր ծածկոցներն ու ուտելիքը մեզ հասցնելու համար անգամ խնդիրներ են ունենում մեր ընկերները: Որևէ ձևաչափ չկա, ոստիկանները գործում են՝ ըստ տրամադրության», -պատմել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,