Հայաստանի բնակչությունը շարունակում է կրճատվել. վիճակագրություն

Առաջին կիսամյակում Հայաստանում արտագաղթի բացասական հաշվեկշիռը կազմել է 8.7 հազար մարդ։ Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Միգրացիայի ցուցանիշները հաշվարկվում են տնային տնտեսությունների հարցումների հիման վրա (պարզելու համար, թե որքա՞ն ժամանակով են լքում Հայաստանը արտագաղթողները)։ Ընդհանուր առմամբ, վերջին 12 ամսում (2016-ի հուլիս-2017-ի հունիս) Հայաստանի բնակչությունը կրճատվել է շուրջ 15.2 հազարով, իսկ կես տարում (հունվար-հուլիս)՝ 6.2 հազարով։ Բանկչությունը կրճատվել է նույնիսկ այն պարագայում, որ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ծնելիության թիվը 2.5 հազարով գերազանցել է մահացությունների թվին։
Հիմնականում բնակչությունն արտագաղթում է «Զվարթնոց» օդանավակայանով եւ Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշեն անցակետով։ Մեկնումների ու ժամանումների բացասական հաշվեկշիռը այստեղ կազմել է 34.2 հազար եւ 30.5 հազար մարդ՝ համապատասխանաբար։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,