Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 18, 2018

Դիվանագիտական պատերազմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև

Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ համաչափ արձագանք կտա ամերիկյան կողմին ի պատասխան նոր պատժամիջոցների ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այն բանից հետ, երբ ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է հօգուտ նոր պատժամիջոցների սահմանմանը: Դրա արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է դժվարին կացության մեջ՝ ստիպված լինելով կամ կոշտացնելու իր դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ կամ արգելափակելու օրինագիծը՝ այդպիսով դուրս գալով ընդդեմ իր իսկ կուսակցության:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան կողմի անպատասխանատու վարքագծին: Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ չափազանց լարված:
Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է ամերիկյան կողմից մինչև սեպտեմբերի 1-ը նվազեցնել իր դիվանագիտական անձնակազմի թիվը Ռուսաստանում մինչև 455 աշխատակցի: Ճիշտ այդքան ռուս դիվանագետներ են մնացել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության կազմում, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը դեկտեմբերին երկրից հեռացրեց 35 ռուս աշխատակցի: Այս պահին դեռևս հստակ չէ, թե քանի ամերիկացի դիվանագետներ կլքեն Ռուսաստանը:
Իր տարածած հայտարարության մեջ արտաքին գերատեսչությունը Կոնգրեսի որոշումը նոր պատժամիջոցների մասին որակել է որպես Միացյալ Նահանգների կողմից չափից դուրս սուր:
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմն ունի 1100 աշխատակիցներ ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների: Ամերիկացի դիվանագետների թիվը հասնում է 300-ի:
Ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ բռնագրավելու է ամերիկյան կողմին պատկանող որոշ ունեցվածք, ներառյալ ամառանոցն ու դեսպանության պահեստը:
Նախկին նախագահ Օբամայի օրոք ամերիկյան կողմը ռուսական կողմից բռնագրավել էր 2 կառույցներ, ինչպես նաև հեռացրել էր մի շարք դիվանագետների: Ռուսական կողմը նախազգուշացրել էր, որ այն նման կերպով կարձագանքի, եթե որևէ ռուս դիվանագետ հեռացվի երկրից:

168.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4