Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ընդլայնելու ենք մեր անվտանգության գոտին,

Ադրբեջանի նոր հարձակման դեպքում ընդլայնելու ենք մեր անվտանգության գոտին, վերականգնվելու են 2016-ին իրենց հսկողության տակ անցած սահմանափակ հենակետերը. Լ. Մնացականյան

Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենքի առկայության մասին հարցին: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, Լևոն Մնացականյանը նշել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։
«Իսկանդերի» հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»,-ասել է նա:
Արցախի պաշտպանության նախարարը, անդրադառնալով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, ու անտեսել նման միջոցը կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում ինձ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է: Երևի, վախի զգացողությամբ արված հայտարարություն է»:
Նա նշել է, որ նման հայտարարությունների նպատակն իրենց հասարակությանը հանգստացնելն է:
Լևոն Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում մենք անցնելու ենք հակահարձակման ու ընդլայնելու ենք անվտանգության գոտին:«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը և անվտանգության գոտու խորությունը, 2016թ ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որ անցել են իրենց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան:
«Այլևս թույլ չենք տալիս իրենց դրանք իրականացնել: Ամբողջ սահմանային գծի երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում՝ այդ թվում նաև գիշերային պայմաններում: Նման վերջին փորձը իրենք ձեռնարկել են այս տարվա փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը և մենք տեղյակ ենք արդյունքի մասին: Ունեին 6 զոհ, որից 5-ը թողել էին դաշտում և մեկը ծանր վիրավորվել էր, որից հետո հոսպիտալում մահացել: Դրանից հետո ընդհանրապես բացառվել է դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը»,- ասել է նախարարը:
Նա նշել է նաև, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի:
«2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով:
Մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառել: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,-նշել է նախարարը:
Պատասխանելով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի՞ մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարություններ է անում, սակայն իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:
tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4